Սոցիալական աշխատող

Պաշտոն՝ սոցիալական աշխատող
Կազմակերպություն` «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Աշխատաժամ` լրիվ դրույք
Տևողություն՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբ` հնարավորինս շուտ
Աշխատանքի վայր` Երևան և Հայաստանի մարզեր

Աշխատանքի նկարագիր

Սոցիալական աշխատողը պատասխանատու է ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) անձանց, նրանց հարազատներին և ընտանիքներին սոցիալական աշխատողի ծառայության տրամադրման համար։ Այն ներառում է խորհրդատվության տրամադրում ԼԳԲՏ+ անձանց և նրանց ընտանիքներին, դեպքերի վարում, կարիքների ուսումնասիրություն և համապատասխան գործողությունների ու քաղաքականությունների մշակում և իրականացում:

Աշխատանքային պարտականություններ

  • Սոցիալական աշխատողի խորհրդատվության տրամադրում ԼԳԲՏ+ անձանց, հարազատներին, ընտանիքի անդամներին
  • Դեպքերի վարում
  • Ընթացիկ աշխատանք ԼԳԲՏ+ անձանց ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ
  • Կարիքների գնահատման իրականացում թիրախ խմբերի շրջանում
  • Տրամադրված ծառայության և կարիքների ուսումնասիրության մասին հաշվետվությունների ներկայացում` պահպանելով գաղտնիության սկզբունքը
  • Դեպքերի առնչությամբ հաղորդակցություն և համագործակցության հաստատում պետական և ոչ պետական կառույցների հետ
  • Կազմակերպության ներսում պարբերաբար մասնագիտական դասընթացների մասնակցություն և կազմակերպում` ըստ կարիքի և հնարավորության
  • Կազմակերպության ռազմավարությամբ սահմանված այլ գործողությունների իրականացմանն աջակցություն՝ ըստ հնարավորության

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ
  • Ոչ խտրական, ընդունող, ԼԳԲՏ-դրական մասնագիտական մոտեցման առկայություն
  • Հաշվետվություն կազմելու ունակություն
  • Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ցանկություն
  • Ինքնակազմակերպման հմտություն
  • Պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու ունակություն
  • Մասնագիտական կամ կամավորական փորձի առկայությունը ցանկալի է
  • Խոսակցական և գրավոր հայերենի լավ իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • Հետազոտություններ իրականացնելու ունակությունը կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլ. փոստի հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «սոցիալական աշխատող» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումներն ընդունվում են ընթացիկ կերպով։