Ծիածան Եվրոպա 2017. Գործեք հիմա կամ դիմեք ռիսկի
Ծիածան Եվրոպա 2017. Գործեք հիմա կամ դիմեք ռիսկի՝ վերադառնալով ԼԳԲՏԻ հավասարության նախնական վիճակին. Սա շատ պարզ է
ԼԳԲՏԻ հավասարության առաջընթաց դեռևս կա, սակայն ոչ այն թափով և տարածվածությամբ, որը պահանջվում է իրական հավասարություն նվաճելու համար։ ԻԼԳԱ-Եվրոպան զգուշացնում է՝ Եվրոպական առաջնորդները պետք է խիզախ լինեն կամ ռիսկի դիմեն՝ ունենալով առաջադեմ ձեռքբերումների կրճատում։
Այսօր՝ մայիսի 17-ին, ԻԼԳԱ-Եվրոպան սկսում է «Ծիածան Եվրոպա 2017» փաթեթը՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա համընկնումով։
Քանի որ ԻԼԳԱ-Եվրոպան աշխատել է «Ծիածան Եվրոպա 2017» փաթեթը մեկտեղել, Եվրոպայի ներկա իրավական և քաղաքական դաշտի մասին որոշ դիտարկումներ են պարզ դարձել՝
- Առաջընթաց կա, բայց այն դանդաղում է և վտանգի տակ է,
- Առաջընթաց կա, բայց ինչևէ Եվրոպան կարիք ունի քաղաքական քաջության՝ պաշտպանելու այն,
- Առաջընթաց կա նոր ձևերով և նոր տեղերում։
Գենդերի իրավական ճանաչումը Ֆրանսիայում և Նորվեգիայում, քաղաքացիական միությունները Իտալիայում, կոնվերսիոն (դարձի) թերապիայի արգելքը Մալթայում… Սրանք ընդամենը մի քանի մեծ փոփոխություններ են, որոնք գլոբալ ճանաչողության վերնագրեր են դարձել 2016 թվականին։ Բայց այս ուշագրավ իրադարձությունները տեղի չեն ունենում նույն տեմպով ամբողջ Եվրոպայում։ Առաջընթացի հստակ վտանգներ կան «Ծիածան Եվրոպա» ինդեքսի վերջին երկրներում։
«Ազգային կառավարությունների կողմից ԻԼԳԱ Եվրոպային հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե ինչպես կարող են բարելավել իրենց դիրքերը «Ծիածան Եվրոպա» քարտեզում։ Պատասխանը քաղաքական ողնաշարն է։ Քաղաքական առաջնորդները պետք է հասկանան՝ եթե իրենք չգործեն հիմա, ԼԳԲՏԻ հավասարության ձեռքբերումները, որոնք ստեղծել ենք միասին վերջին մի քանի տասնամյակում, կարող են հետընթաց ապրել»,- նշել է ԻԼԳԱ-Եվրոպա կազմակերպության գործադիր տնօրեն Էվելին Փարադիզը մեկնարկից առաջ։ «Քարտեզի վերևում դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի վստահ լինենք, որ ԼԳԲՏԻ մարդիկ կարող են ազատ ապրել, իսկ դասակարգման վերջում մենք կարող ենք տեսնել, որ ԼԳԲՏԻ մարդիկ բառացիորեն ապրում են վախի մթնոլորտում։ Մեր շարժման աշխատանքը դեռևս չի ավարտվել»։
Անկումը կարող է սկսել մեկ գիշերում, և քաղաքական գործիչները ամբողջ Եվրոպայում պետք է ուշադրություն դարձնեն այս փաստի վրա արագ կերպով։
Որոշ ռիսկեր ակնհայտ են և ցավոտ՝ ինչպես Չեչնիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի աճը։ Բայց ոչ միայն ոչ վախի համար, որ նման գործողությունները տեղի են ունենում ԼԳԲՏԻ համայնքում, բայց նաև այն անհանդուրժողականության հաղորդագրության համար, որը լայնորեն տարածվում է տարածաշրջանում։ Մյուսներն անմիջապես չեն նույնացվում որպես ԼԳԲՏԻ հատուկ սցենար, բայց այնուամենայնիվ վերջին տասնամյակի նվաճումները վտանգի տակ են։
Էվելին Փարադիզը նշում է. «Փախստականների բանավեճից մինչև ամոթալի քսենոֆոբիա, այսպես կոչված «պոպուլիստ» կուսակցությունների կողմից ուղղակիորեն կոչեր ԼԳԲՏԻ համայնքին՝ անարգելով մյուս համայնքներին (ի դեպ՝ գործնականում չաջակցելով ԼԳԲՏԻ քաղաքականությանը), հակաահաբեկչության անունի տակ աճող անվտանգության միջոցառումներ, անկախ տեղեկատվամիջոցների կամ համալսարանների լռեցում… Մենք կարող ենք նկատել այս ամենի մտահոգիչ ներուժը՝ խանգարող ԼԳԲՏԻ ակտիվիստների գործունեությանը»։
Նոր Ծիածան քարտեզը, ինդեքսը և տարեկան դիտարկումը գծագրում են առաջընթացները, որոնք կատարվել են շուրջ 49 երկրում օրենքի և քաղաքականության առումներով վերջին 12 ամսվա ընթացքում։ Առաջին անգամ ներկայացնում են թիրախային առաջարկներ, թե ինչպես բարելավել ԼԳԲՏԻ անձանց կենսափորձը հաջորդ տարվա ընթացքում։
Ամենաբարձ 3, Ծիածան Եվրոպա քարտեզ 2017 | Ամենացածր 3, Ծիածան Եվրոպա քարտեզ 2017 |
1. Մալթա- 88% | 47. Հայաստան – 7% |
2. Նորվեգիա – 78% | 48. Ռուսաստան – 6% |
3. Միացյալ Թագավորություն – 75 | 49. Ադրբեջան – 5% |
«Չկա մեկ չափ, որը հարմար է բոլորին»-ը բացատրություն է, թե ինչ է կատարվում ամբողջ մայրցամաքում, բայց այն երկրները, որոնք դիտվում են որպես ավանդական հավասարության առաջատարներ, չեն կոտրում սահմանները, ինչպես նրանք անում էին նախկինում։ Եվրոպական միությունը չի դրդում առաջխաղացումներ նույն տեմպով, ինչպես անում էր առաջ։ Եթե ազգային կառավարությունները ինքնաբավ են, դանդաղ են շարժվում՝ անկատար առաջադրանքները առաջ մղելու փոխարեն, կտեսնեն իրենց նվազող վարկանիշը։ Սա ամեն տարի հեծանիվ հայտնաբերելու մասին չէ։ Սա մարդու հիմնական իրավունքների պարտավորությունների կատարումն է։ Եթե կարճ, ապա սա սեփական համոզմունքների խիզախություն ունենալու մասին է և անելու այն, ինչն անհրաժեշտ է ԼԳԲՏԻ անձանց հավասարությունը ապահովելու համար, որին նրանք արժանի են», – մեկնաբանում է ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ Ջոյս Համիլթոնը։
Եվրոպայում առաջընթացը նույնը չէ, ինչ տասը տարի առաջ։ Ամուսնության հավասարությունը կարող է վերնագրեր դառնալ, սակայն դա բարելավման միակ ցուցիչը չէ: Այսօր առաջընթացը կարծես աճում է տրանս և ինտերսեքս անձանց պաշտպանության հարցում։ Նորվեգիայի երկրորդ տեղը բարձրանալը և Ֆրանսիայի բարձր հորիզոնականում լինելը երկու առաջնային օրինակներն են գենդերի նոր իրավական ճանաչման օրենսդրության համար՝ արտացոլված քարտեզում և ինդեքսում։ Այս նոր «Ծիածան Եվրոպա» փաթեթում ԼԳԲՏԻ շարժման առաջնորդության ոգեշնչում կա արևելքից արևմուտք, հարավից հյուսիս։ Կարծես գործընկերության և խտրականությունից պաշտպանության առաջընթաց է գրանցվել Սլովենիայում։ Եվ կարծես Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնում է հակախտրականության օրենսդրություն, որը ներառում է նաև ինտերսեքս մարդկանց։ Ներկայումս առաջընթացը բազմաբովանդակ է՝ ներառող մի շարք ձևաչափեր շատ տարբեր տեղերում։
ԻԼԳԱ-Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ Բրայըն Շիենը նշում է. «Ո՞րն է այս հավանական անկնման հակաթույնը։ ԻԼԳԱ-Եվրոպայի կարծիքով՝ մենք կարիք ունենք ավելի ուժեղ խթանելու քաղաքական գործիչներին և հանրային հաստատություններին ազգային և եվրոպական մակարդականում՝ առաջ մղելու հանրային ընդունումը և ամրապնդելու հավասարության ձեռքբերումները հասարակության մեջ։ Մեզ նաև պետք է անսասան քաղաքական աջակցություն ուժեղ քաղաքացիական հասարակության տարածքների համար, որոնք հնարավորություն կտան ԼԳԲՏԻ և մարդու իրավունքների ակտիվիստներին շարունակել իրենց աշխատանքը։ Ժողովրդավարական արժեքները թուլացնելու և այլախոհությունը լռեցնելու բոլոր փորձերը անուղղակի ազդեցություն են ունենում ԼԳԲՏԻ շարժման ակտիվության վրա, և կապ չունի, թե որ տեղում է գտնվում իրենց երկիրը «Ծիածան Եվրոպա» ինդեքսում։ Մենք քաղաքական խիզախության կարիք ունեն, ոչ միայն նվաճելու ԼԳԲՏԻ հավասարություն, բայց և ապահովելու, որ ազատության, ժողովրդավարության և հավասարության արժեքներն իրական են Եվրոպայում ապրող բոլոր մարդկանց համար»։
ԻԼԳԱ-Եվրոպան «2017 Ծիածան Եվրոպա» գործիքակազմում՝ քարտեզում, ինդեքսում և տարեկան դիտարկման մեջ փաստագրել է և՛ առաջընթացը, և՛ ռիսկերը, որոնց բախվում է ԼԳԲՏԻ շարժումը:
Մենք գիտակցում ենք, որ մարտահրավերներն իրական են, բայց մենք նաև առաջարկներ են ներկայացնում, թե ինչպես բարելավել իրավիճակը՝ տալով ազգային կառավարություններին ճիշտ ուղղություն: Առաջարկները կարող եք գտնել այստեղ՝ www.rainbow-europe.org։