Խաղեր
Այս բաժնում կգտնեք կազմակերպության կողմից պատրաստված խաղերը։ Շուտով պատրաստ կլինի ևս մեկ խաղ զուգընկերային հարաբերությունների մասին։
Յուրաքանչյուրիս համար մեր սիրային հարաբերությունները հաճախ ամենակարևոր բաներից են մեր կյանքում։ Երբեմն մենք կարող ենք չնկատել, թե ինչպես են հարաբերություններում գործում որոշակի պատտերներ, որոնք խախտում են ներդաշնակությունը և կարող են ազդեցություն ունենալ մեզ վրա` խաթարելով մեր ինքնազգացողությունը և հարաբերությունների ընթացքը։ Սույն հարցարանը Ձեզ թույլ կտա նկատել հարաբերություններում առկա որոշակի դրսևորումներ, որոնց ուշադրություն դարձնելը կարևոր է։ Կարևոր է հասկանալ, թե ինչ դրական կամ խնդրային հարցեր կան՝ դրականները զարգացնելու, իսկ խնդրայինների շուրջ աշխատելու կամ քայլեր ձեռնարկելու համար։
Երբևիցե ինքդ քեզ տվե՞լ ես հետևյալ հարցը` «Ի՞նչ վերաբերմունք ունեմ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հանդեպ»: Շատերը վստահ են, որ գիտեն իրենց վերաբերմունքի մասին, սակայն այս խաղը կարող է նոր հարցեր բացահայտել քեզ համար։ Փինքի պատրաստած այս խաղը կօգնի հասկանալ, թե ինչ կարծիք ունեն մասնակիցները հասարակության մաս կազմող՝ ԼԳԲՏ անձանց մասին։ Այն քեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե․ պատասխանելով խաղի հարցերին՝ կստանաս ամփոփիչ պատասխան քո վերաբերմունքի մասին։ Նշենք, որ խաղն անանուն է․ խաղին մասնակցելու համար որևէ անձնական տվյալ կամ գրանցում չի պահանջվում։