Ծառայություններ
Հայաստանում հասարակության տարբեր ոլորտներում և կյանքի տարբեր փուլերում բազմաթիվ անձինք իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բախվում են խտրականության, խոչընդոտների և անարդարության։

Որպես հետևանք նրանցից շատերի համար երբեմն դժվար է օգտվել տարատեսակ հնարավորություններից, պետական աջակցման ծրագրերից, արդարադատությունից, դժվար է գտնել աշխատանք և ուսում, երբեմն էլ ապրել բռնությունից զատ կյանքով։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն, ելնելով ԼԳԲՏ անձանց կարիքներից և կազմակերպության առջև դրած նպատակներից, շահառուներին տրամադրում է մի շարք ծառայություններ։ Ծառայությունները ներառում են հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն, և մատուցվում են այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Փինքը նաև իրականացնում է տարատեսակ մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված են համայնքի ներուժի զարգացմանը։
Փինք Արմենիայում իրավաբանական ծառայությունները տրամադրվում են՝ սեռով, գենդերով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ (այսուհետ՝ ՍԿԳԻ) և/կամ արտահայտմամբ և այլ հատկանիշներով պայմանավորված խտրականությունից, ատելության խոսքից և դրանց հիմքով կատարված հանցագործությունների դեպքում տուժած անձանց։
Իրավաբանական ծառայության գործառույթները ներառում են․
- Իրավաբանական խորհրդատվություն,
- Փաստաթղթերի կազմում,
- Ներկայացուցչություն դատարանում, ոստիկանությունում, այդ թվում՝ քրեական գործերով պաշտպանություն,
- Ներկայացուցչություն պետական և մասնավոր կառույցներում և այլն։
- Քրեական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
- ՍԿԳԻ հիմքով խտրականության դրսևորման դեպքում,
- ՍԿԳԻ հիմքով ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնության դեպքերում,
- ՍԿԳԻ հիմքով ատելության խոսքի, բռնության կոչերի հնչեցման դեպքերում,
- ՍԿԳԻ հիմքով զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում առաջացած խտրականության հետ կապված հարցերով կամ այլ դեպքերում,
- Ընտանեկան բռնության դեպքում,
- Վարչական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ խտրական դրույթներ պարունակող ակտերի հարցերով,
- Քաղաքացիական իրավահարաբերություններ,
- Առողջապահական իրավահարաբերություններ, մասնավորապես՝
- Բուժօգնություն ստանալիս ՍԿԳԻ հիմքով խտրականության դրսևորման դեպքում,
- ՍԿԳԻ հիմքով բուժօգնություն չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու դեպքում,
- Անձնական տվյալների պաշտպանության, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման դեպքում,
- ՄԻԱՎ-ի հիմքով բուժօգնության չտրամադրման կամ այլ դեպքերում,
- Աշխատանքային իրավահարաբերություններ, մասնավորապես՝
- ՍԿԳԻ հիմքով աշխատավայրում խտրականության դրսևորման,
- ՍԿԳԻ հիմքով աշխատանքային իրավունքների խախտման կամ այլ դեպքերում:
Փաստաբանական ներկայացուցչություն իրականացվում է միայն խտրականությամբ զուգորդված իրավախախտումների դեպքերում։
Փինք Արմենիայում սոցիալական աշխատողի ծառայությունները տրամադրվում են ԼԳԲՏ անձանց, ԼԳԲՏ անձանց ծնողներին և ընտանիքի անդամներին՝ խթանելու նրանց սոցիալական բարեկեցությունը։ Սոցիալական աշխատողը նպաստում է մարդկային փոխհարաբերություններում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը և մարդկանց ներուժի ու կարողությունների զարգացմանը, սոցիալական փոփոխություններին: Սոցիալական աշխատողը արձագանքում է ճգնաժամերին, արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև առօրյա անհատական և սոցիալական հիմնախնդիրներին:
Սոցիալական աշխատողի գործառույթները ներառում են․
- Խորհրդատվություն,
- Մասնագիտական աջակցություն կամ միջամտություն անհրաժեշտության դեպքում,
- Ուղղորդում այլ մասնագետների (օր․՝ իրավաբան, հոգեբան) և/կամ այլ հաստատություններ՝ ըստ անհրաժեշտության:
- Ընտանեկան հարաբերություններ, մասնավորապես՝
- ՍԿԳԻ հիմքով ընտանեկան բռնության և ընտանեկան կոնֆլիկտների դեպքում,
- Միջանձնային հարաբերություններ, մասնավորապես՝
- Սոցիալական միջավայրում՝ այլ անձանց կամ պետական և ոչ պետական մարմինների հետ շփումներում առկա խնդիրների դեպքում,
- Աշխատաշուկայում առկա իրավիճակի վերաբերյալ աջակցություն կարիերայի զարգացման կամ աշխատանքի ընդունման դեպքում,
- Սոցիալական և կյանքի հմտություններրի զարգացման ուղղությամբ, օրինակ՝ կենցաղավարում, ֆինանսների տնօրինում և այլն,
- Ներանձնային հարաբերություններ, մասնավորապես՝
- Ներանձնային կոնֆլիկտների դեպքում,
- Ինքնաընդունման դժվարությունների, ներքին խարանի դեպքում,
- Սեռական առողջության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ խորհրդատվություն,
- ՍԿԳԻ հիմքով բռնության և խտրականության ենթարկվելու դեպքեր:
Փինք Արմենիայում հավասարը հավասարին ծառայությունը տրամադրվում է համայնքային պատասխանատուի կողմից։ Այն որոշակի ոլորտի վերաբերյալ փորձի, գիտելիքների, հմտությունների փոխանցումն է կազմակերպության շահառուներին՝ խորհրդատվության միջոցով։ Հավասարը հավասարին ծառայության նպատակն է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավագիտակցության բարձրացումը, կրթումը և զորեղացումը՝ միջոցառումների, քննարկումների կազմակերպման, խորհրդատվության միջոցով՝ խմբային և անհատական մեթոդներով։ Այն ապահովում է կապը համայնքի և «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի հետ:
Համայնքային պատասխանատուի գործառույթները ներառում են․
- Խորհրդատվություն, փորձի փոխանցում,
- Աջակցություն ինքնազարգացմանը և առկա խնդիրների լուծմանը,
- Ուղղորդում այլ մասնագետների (օր․՝ իրավաբան, հոգեբան) կամ այլ հաստատություններ՝ ըստ անհրաժեշտության:
- ՍԿԳԻ հիմքով բռնության դրսևորումների դեպքերում, մասնավորապես՝
- Բուլիինգի, ատելության խոսքի, ֆիզիկական բռնության հարցեր,
- Բռնության հետևանքների հաղթահարման աջակցություն,
- Սեռական առողջ հարաբերությունների և սեռական առողջության հարցեր, մասնավորապես՝
- Սեռական առողջության և առողջ հարաբերությունների մասին,
- Սեռական առողջության հարցերով զբաղվող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ խորհրդատվություն,
- Սթրեսի և ժամանակի կառավարման հարցեր,
- Միջանձնային, ընտանեկան կոնֆլիկտների դեպքում, մասնավորապես՝
- ՍԿԳԻ հիմքով ընտանեկան բռնության խնդիրներ,
- Միջանձնային հարաբերությունների բարելավում և կոնֆլիկտների հարթում,
- Բռնության դեպքում ապահով միջավայրի տրամադրում,
- Աութինգ,
- Հմտությունների զարգացման հարցեր,
- Աշխատանք գտնելու և կարիերայի առաջխաղացման հարցեր, մասնավորապես՝
- Աջակցություն CV և մոտիվացիոն նամակ գրելու հարցում,
- Աշխատավայրում միջանձնային հարաբերությունների կարգավորմանան հարցում:
Հոգեբանական խորհրդատվության հիմնական նպատակն է տրամադրել այցելուին օպերատիվ հոգեբանական աջակցություն: Այն ուղղված է անձի հոգեբանական բարեկեցիկ վիճակի, այցելուի հոգեբանական խնդիրների համար այն պայմանների ապահովմանը, որոնց շնորհիվ այցելուն կկարողանա բացահայտել և գիտակցել նոր հնարավորություններ իր հոգեբանական խնդիրների լուծման ճանապարհին։ Փինք Արմենիայում հոգեբանական խորհրդատվությունը տրամադրվում է ԼԳԲՏ անձանց, նրանց ծնողներին և համախոհներին:
Կախված այցելուի հայցից՝ հոգեբանական խորհրդատվության նպատակներ կարող են լինել՝
- Այցելուին՝ իր խնդրի իրական պատճառը հասկանալուն աջակցելը/օգնելը,
- Այցելուի վարքի փոփոխությանը նպաստելը,
- Խնդիրների և դժվարությունների լուծման հմտությունների ձեռքբերումը,
- Հուզական հավասարակշռության ձեռքբերումը,
- Ազատումը տարբեր բարդույթներից և սեփական ռեակցիաները կառավարելու ձգտումը,
- Ներդաշնակության ձեռքբերումը իր անձի և շրջապատի հետ,
- Միջանձնային փոխհարաբերությունները ստեղծելու և պահպանելու հմտության զարգացումը,
- Ինքնավստահության և դրական ինքնազգացողության ձեռքբերումը։
Փինքի հոգեբանները աշխատում են թե՛ անհատապես և թե՛ զույգերի հետ։ Մասնագետները խորհրդատվություն կարող են տրամադրել նաև անգլերենով, ռուսերենով և պարսկերենով:
- Ինքնընդունում.
- Սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության ճանաչում և ընդունում,
- Ցածր ինքնագնահատական և անինքնավստահություն,
- Ներքին խարանի հետ առնչություն,
- Քամինգ աութ (Coming Out).
- Քամինգ աութի դեպքում,
- Աութինգի (Outing) հետևանքով,
- Անվտանգության զգացման պակասի դեպքում առաջացած հոգեբանական խնդիրների հետ աշխատանք,
- Սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով.
- Խտրականության դրսևորման հետևանքով,
- Հոգեբանական, սեռական, ֆիզիկական, տնտեսական բռնության դեպքերում,
- Ատելության խոսքի, բռնության կոչերի հնչեցման հետևանքով,
- Անվտանգության զգացման պակասի դեպքում առաջացած հոգեբանական խնդիրների հետ աշխատանք,
- Ընտանեկան բռնություն,
- Վախեր, տրավմաներ, կորուստներ.
- Տարբեր տեսակի վախեր ու ֆոբիաներ,
- Տարբեր տարիքում ապրած տրավմաներ և խնդիրներ (այդ թվում՝ հետսթրեսային վիճակ),
- Կորուստի վերապրման հետ կապված խնդիրներ,
- Միջանձնային փոխհարաբերություններ.
- Կոնֆլիկտային իրավիճակներ (նաև ներանձնային կոնֆլիկտների հետ աշխատանք),
- Խնդիրներ ծնողների և բարեկամների հետ հարաբերություններում,
- Խնդիրներ զուգընկեր-ոջ/ուհու հետ հարաբերություններում,
- Շփման խնդիրներ (շփման հմտությունների զարգացում),
- Էքզիստենցիալ խնդիրներ.
- Կյանքի իմաստի կորուստ և փնտրտուք,
- Աշխատանք մահվան թեմաների հետ,
- Միայնության զգացում,
- Ներդաշնակության ձեռքբերում և անձնային աճ: