Իրավաբան
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` իրավաբան
Աշխատաժամանակը՝ ըստ կողմերի համաձայնության
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանում)
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Հաշվետվությունների և զեկույցների կազմման կարողություն
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
- MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի իմացություն
- Արագ արձագանքելու և անհապաղ գործողություններ իրականացնելու ունակություն
- Գերազանց բանակցային և հաղորդակցման հմտություններ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին (դեմ առ դեմ, հեռախոսակապով կամ առցանց)
- Շահառուների իրավունքների և շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական մարմիններում
- Դիմումների, բողոքների, հարցումների և այլ փաստաթղթերի պատրաստում և ներկայացում ՀՀ պետական կամ մասնավոր մարմիններին, դրանց ընթացքին հետևում
- Դեպքերի փաստաթղթավորում և դրանց վերլուծության իրականացում
- Աշխատակազմի հանդիպումներին մասնակցություն, հաշվետվությունների ներկայացում
- Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (պարտադիր է)՝ [email protected] էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Իրավաբան»: Դիմումներն ընդունվում են ընթացիկ կերպով։
Ինքնակենսագրականը պետք է արտացոլի կրթությունն ու աշխատանքային փորձը, իսկ մոտիվացիոն նամակը պետք է ներկայացնի, թե ինչու է դիմորդը ցանկանում աշխատել որպես փաստաբան Փինքում։