Սոցիալական աշխատող
Պաշտոն՝ սոցիալական աշխատող
Կազմակերպություն` «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Աշխատաժամ` լրիվ դրույք
Տևողություն՝ անժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբ` հնարավորինս շուտ
Աշխատանքի վայր` Երևան և Հայաստանի մարզեր
Աշխատանքի նկարագիր
Սոցիալական աշխատողը պատասխանատու է ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) անձանց, նրանց հարազատներին և ընտանիքներին սոցիալական աշխատողի ծառայության տրամադրման համար։ Այն ներառում է խորհրդատվության տրամադրում ԼԳԲՏ+ անձանց և նրանց ընտանիքներին, դեպքերի վարում, կարիքների ուսումնասիրություն և համապատասխան գործողությունների ու քաղաքականությունների մշակում և իրականացում:
Աշխատանքային պարտականություններ
- Սոցիալական աշխատողի խորհրդատվության տրամադրում ԼԳԲՏ+ անձանց, հարազատներին, ընտանիքի անդամներին
- Դեպքերի վարում
- Ընթացիկ աշխատանք ԼԳԲՏ+ անձանց ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ
- Կարիքների գնահատման իրականացում թիրախ խմբերի շրջանում
- Տրամադրված ծառայության և կարիքների ուսումնասիրության մասին հաշվետվությունների ներկայացում` պահպանելով գաղտնիության սկզբունքը
- Դեպքերի առնչությամբ հաղորդակցություն և համագործակցության հաստատում պետական և ոչ պետական կառույցների հետ
- Կազմակերպության ներսում պարբերաբար մասնագիտական դասընթացների մասնակցություն և կազմակերպում` ըստ կարիքի և հնարավորության
- Կազմակերպության ռազմավարությամբ սահմանված այլ գործողությունների իրականացմանն աջակցություն՝ ըստ հնարավորության
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանք մասնագիտությամբ
- Ոչ խտրական, ընդունող, ԼԳԲՏ-դրական մասնագիտական մոտեցման առկայություն
- Հաշվետվություն կազմելու ունակություն
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ցանկություն
- Ինքնակազմակերպման հմտություն
- Պատասխանատվության զգացում և թիմում աշխատելու ունակություն
- Մասնագիտական կամ կամավորական փորձի առկայությունը ցանկալի է
- Խոսակցական և գրավոր հայերենի լավ իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Հետազոտություններ իրականացնելու ունակությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Դիմելու կարգը
Թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլ. փոստի հասցեին: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «սոցիալական աշխատող» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումներն ընդունվում են ընթացիկ կերպով։