Ազնվանալու օրը կամ նամակ ընտանիքիս

07-10-2019

Հոկտեմբերի 11-ը շատ երկրներում նշվում է որպես Ազնվանալու (coming out) օր։

Առաջին անգամ «coming out» հասկացությունը առաջ է քաշվել 1869թ-ին, գերմանացի փաստաբան, լրագրող և փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Կարլ Ուիլրիխսի կողմից։ Նա գտնում էր, որ փոքրամասնությունների գաղտնի գոյությունը զրկում է նրանց հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալուց, այդ պատճառով կոչ էր անում նույնասեռականներին լինել նկատելի ազնվանալու (coming out) միջոցով։

«Coming out» հասկացությունը հանդիսանում է հին  անգլալեզու արտահայտություն՝ coming out of the closet, որը բառացի թարգմանությամբ  նշանակում է «դուրս գալ պահարանից», այսինքն՝ բացահայտվել, ազնվանալ։

Այս օրվան ընդառաջ, մենք ներկայացնում ենք ընտանիքին գրված նամակների շարք, որտեղ ԼԳԲՏ անձինք կիսվում են իրենց զգացմունքներով, խոսում են իրենց սեռական և գենդերային ինքնության մասին, այլ կերպ ասած՝ ազնվանում են։