Արուսեակ արշավ

23-06-2020

Փինքը և Կանանց ռեսուրսային կենտրոնն Արուսեակ արշավի շրջանակներում Global Giving հարթակում սկսել են դրամահավաք՝ ծանր ու անելանելի վիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց օգնելու համար։

Արուսեակ արշավը այս երկու հասարակական կազմակերպությունների և Միացյալ Թագավորությունում մի քանի անհատների մտահղացումն է՝ կանանց և ԼԳԲՏ անձանց աջակցելու համար:

Հայաստանում COVID-19 համաճարակի բռնկումը ստեղծեց աննախադեպ դժվարություններ այս խմբերի համար։ Ե՛վ Կանանց ռեսուրսային կենտրոնը, և՛ Փինքը կարողացան շատ արագ արձագանքել համաճարակի ստեղծած մարտահրավերներին և աջակցություն ցուցաբերել շահառուներին։ Այժմ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ․ այս դրամահավաքը կօգնի կանանց և ԼԳԲՏ անձնանց հաղթահարել ճգնաժամը, ստանալ ֆինանսական և մասնագիտական աջակցություն։

Այս դրամահավաքը կազմակերպություններին արդյունավետ կերպով կօգնի տրամադրել իրավաբանական, սոցիալական, հոգեբանական և ֆինանսական աջակցություն Հայաստանում էլ ավելի շատ կանանց և ԼԳԲՏ անձանց, զորացնել նրանց ապրել իրենց կյանքերը առանց վախի, խտրականության ու բռնության, պաշտպանել իրավունքները, հաղթահարել ճգնաժամը։