Եվրոպական միության հայտարարությունը մայիսի 17-ի կապակցությամբ

17-05-2017

Եվրոպական միության անունից` ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը 2017 թվականի մայիսի 17-ի հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Եվրոպական միությունն այսօր՝ միանալով աշխարհի բազմաթիվ մարդկանց նշում է  Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Սա պատեհ առիթ է  հիշեցնելու կառավարություններին, որ նրանք պարտավորություն ունեն խթանելու մարդու իրավունքների համընդհանրությունն ու ապահովելու, որ յուրաքանչյուր անձ առանց խտրականության՝ այն է  անկախ սեռական կողմնորոշումից  կամ գենդերային ինքնությունից կարողանա օգտվել այդ իրավունքներից:

Ուշագրավ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր եւ ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց կողմից իրավունքների իրացման բնագավառում ձեռք բերված առաջընթացը: Համասեռամոլությունն ապաքրեականացվել է մի շարք երեկրներում. Որոշ երկրներ ընդունել են  օրենդրական ակտեր անհատներին՝  իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանություն տրամադրելու մասին: Վերոնշյալ փոփոխությունները տեղի չէին ունենա, եթե չլիներ խիզախ ակտիվիստների նվիրյալ աշխատանքն՝ ի շահ  ԼԳԲՏԻ անձնաց հավասար իրավունքների խթանման:

Այդուհանդերձ աշխարհի տարբեր անկյուններում դեռևս կան լուրջ խոչընդոտներ: Դեռևս լայն տարածում ունեն խտրականության և բռնության դեպքերը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ: Միասեռական հարաբերությունների մեջ մտնելը համարվում է հանցանք  ավելի քան 70 երկրներում, իսկ որոշներում՝  կարող է նույնիսկ հանգեցնել մահապատժի ենթարկման: Եվրոպական միությունն,  ամենայն խստությամբ դատապարտում է խտրականությունը և բռնությունը ԼԳԲՏԻ անհատների նկատմամբ:

Եվրոպական միությունն ամբողջ աշխարհով մեկ ֆինանսավորում է ծրագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻ կազմակերպությունների տեսանելիությունն ու ճանաչումը, ինչպես նաև  ընդլայնել երկխոսությունն իշխանությունների հետ՝  օրենդրության մեջ փոխություններ մտցնելու, հոմոֆոբիայի դեմ պայքարելու և ԼԳԲՏԻ անձանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Միաժամանակ տրամադրվում է օժանդակություն ԼԳԲՏԻ անձանց և ՔՀԿ-ների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական և իրավական աջակցության նպատակով:

2016 թվականի հունիսին՝  արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված միջոցառումների ցանկին ԵՄ խորհուրդն, առաջին անգամ, ընդունեց ԼԳԲՏԻ անձանց հավասարության վերաբերյալ եզրակացություններ: ԵՄ-ն կշարունակի աշխատել բոլոր գործընկերների հետ՝ խթանելով յուրաքանչյուր անձի իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: