Երևանում կազմակերպվեց սեռական բռնության թանգարան
2019թ․ ապրիլի 25-27-ը Երևանում տեղի ունեցավ «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին սեռական բռնության իրական պատմություններ և այդ պատմությունների հետ ասոցացվող իրեր։ Միջոցառումը կազմակերպել էր Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։
Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են նաև ԼԳԲՏ անձանցից հավաքագրված պատմությունները։ Ի հակադրություն հասարակությունում առկա կարծրատիպերի առ այն, որ ԼԳԲՏ անձինք, ինչպես նաև սեռական ծառայություններ մատուցող անձինք չեն ենթարկվում սեռական բռնության, քանի որ նրանք միշտ ցանկանում են սեռական հարաբերություններ ունենալ, մեր արձանագրած պատմություններում ներկայացվել են սեռական բռնության ենթարկված անձանց դաժան փորձառությունը, նրանց զգացմունքները, բռնությունից հետո առաջացած ինքնախարազանումը հաղաթահարելու փորձերը։