ԼԲՏ+ կանայք, որ փոխեցին աշխարհը

26-04-2021

Այո՛, մենք պետք է իմանանք, որ մեր համակարգիչներն այսօր գերարագ են, որովհետև Լին Քոնվեյը տաղանդավոր ինժեներ էր: Ժամանակակից երաժշտությունն ստացել է իր նոր հնչեղությունը, որովհետև Վենդի Կարլոսը հեղափոխական պատկերացումներ ուներ ձայների մասին: Մենք հագնում ենք տղամարդու կոստյումներ, որովհետև հարյուր տարի առաջ Նյու Յորքում մի խումբ կանայք ազատագրեցին իրենց զգեստապահարանը արհեստական կապանքներից:

Բեռնել գիրքը

Եվ, այո՛, մենք պետք է իմանանք. երբ շատերս պայքարում էինք հանուն կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ընդդեմ պատերազմների կամ իշխանական խոշտանգումների, ԼԳԲՏ համայնքը պայքարում էր մեր կողքին: Այս գիրքը ցույց է տալիս, թե որքան անհիմն բռնությամբ ու դաժանությամբ է լցված մեր պատմությունը, որքան շատ ե մտացածին սահմանափակումներն ու պիտակավորումները, բայց, ամենակարևորը, որքան ուժեղ է ոմանց կամքը, ազատատենչությունը, ձգտումը արդարության:

Գիիրքը ներառում է 30+ լեսբի, բիսեքսուալ և տրանս կանանց պատմություններ, ովքեր ունեին տարբեր մասնագիտություններ, ծնվել էին տարբեր երկրներում ու ժամանակներում, սակայն նրանց բոլորին միավորում է հավասարության ու արդարության ձգտումը։

Այն հանդիսանում է «Տեքստ հարթակ» մշակութային կրթատեղեկատվական հասարակական կազմակերպության «Կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի մասը։