Խոսում են համախոհները․ Սիրանուշ Դավթյան` հոգեբան

19-05-2018

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը նաև նրա համար, որ շատ հաճախ լսում եմ պատմություններ, որոնք անմիջապես էդ մարդն ա ապրել, ոչ թե հարևանից, ամուսնուց, կնոջից կամ ինչ-որ մեկից:

Առաջարկ եղավ Փինքից, որ ԼԳԲՏ անձանց համար ես պետք ա անձնային աճի խումբ վարեմ:  Ու, ցավոք սրտի, իմ անձնային աճի խմբերում շատ բացասական պատմություններ եմ լսել:

Բացասական պատմություններ կապված` թե ինչպես ա ընտանիքը մերժել, ինչպես են իրան տանից դուրս հանել, ինչպես ա մարդը ինքնասպանության փորձ արել, ու մի հատ չէ, մի քանի հատ, ինչպես ա դրանից հետո հուզական ծանր վիճակների մեջ հայտնվել:

Ես հասկացա, որ շատ մեծ ազդեցություն ունի հասարակությունը բոլորիս նկատմամբ, բայց հատկապես ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Հնարավոր ա, որ անձնային աճի խումբը մի քիչ այլ ուղղությամբ լիներ, եթե հասարակության, մեր վերաբերմունքը ավելի բարիդրացիական լիներ, ավելի լավը լիներ, երբ որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն վերցներ, որ իր ասած բառը կարող է վնասել:

Նշված փորձը շատ մեծ ազդեցություն ունեցավ, ու ես եկա էն գաղափարին, որը հիմա իմ աշխարհայացքի ամենամեծ ու կարևորագույն կետերից մեկն ա: Դա այն ա, որ ես հավատում եմ հավասարությանն ու հարգանքին:

Ես հավատում եմ, որ դա հնարավոր է կառուցել, ու ես հավատում եմ, որ դա կարող ենք անել ես, դու, էս մեկը, էն մեկը, որովհետև ես կարծում եմ, որ հասարակությունը իսկապես կարող է հասնել դրան եթե մեզանից յուրաքանչյուրը տեսնի իր ներդրումը ու կատարի իր ներդրումը:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ:

Այլ նորություններ

Նորությունների բաժին
Լրամփոփ

Լրամփոփ | նոյեմբեր 2024

02-12-2024
Հայտարարություն

Դրամաշնորհային մրցույթ

05-11-2024
Լրամփոփ

Լրամփոփ | հոկտեմբեր 2024

31-10-2024