Կարո Փայլանն աջակցություն է հայտնել ԼԳԲՏ մարդկանց

27-06-2017

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը բազմիցս Մեջիլիսում և դրանից դուրս բարձրացրել է հայերի հարցը, հունիսի 25-ին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ԼԳԲՏ անձնաց խորհրդանիշը համարվող Ծիածանի՝ բազմազանության դրոշը։

Նկարի հետ նա օգտագործել է #2017OnurHaftasi (հպարտության շաբաթ) հաշթագը, որը նվիրված է Թուրքիայում անցկացվող ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։

Այդպիսով, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանն իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ մարդկանց։

Թուրքիայի իշխանությունները հունիսի 26-ին բռնի ուժով ցրել են Ստամբուլի ԼԳԲՏ շքերթը։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 44 հոգու։