Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր
Մայիսի 17-ը նշվում է որպես Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։
Այս օրը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու առկա խնդիրների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ անձինք, ինչպես նաև ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների տագնապալի վիճակագրությունների և իրավիճակի վրա։ Այս օրը հնարավորություն է ընձեռում կոչ անել ներպետական և միջազգային կառույցներում որոշում կայացնողներին հետամուտ լինել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող գործուն օրենքների և ԼԳԲՏ համայնքի կարիքներին համապատասխանող ռազմավարությունների ընդունմանը, հատկապես վճռական քայլեր ձեռնարկել հավասարության, արժանապատվության, հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։
Այս տեսանյութում կարող եք ծանոթանալ օրվա խորհրդին, դրա ստեղծման պատմությանը և այն նշելու անհրաժեշտությանը։