Մարզային կազմակերպությունների փորձի փոխանակում
Փինքը կազմակերպում է հանդիպում-քննարկում՝ մարզերում աշխատող կազմակերպությունների համար։
Հանդիպման նպատակն է ծանոթանալ մարզերի իրավապաշտպան և կրթական-երիտասարդական կազմակերպությունների հետ։ Նախատեսում ենք քննարկել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին արձագանքման հմտությունները, կազմակերպությունների թիրախ խմբերը ու դրանց հետ աշխատանքը, կարիքները, ԼԳԲՏՔ+ համայնքի անդամների հանդեպ խտրականության ու բռնության դեպքերի սպեցիֆիկան և հասանելիությունը։ Ակնկալում ենք փորձի փոխանակման միջոցով հասկանալ՝ ի՞նչ գործիքներ ունենք լեսբի, գեյ, բի, տրանս և քվիր (ԼԳԲՏՔ+) անձանց հանդեպ խտրականության ու բռնության դեպքերը ճանաչելու և դեպքերի հետ աշխատելու համար։ Հանդիպման նպատակն է նաև ոլորտի տարբեր կազմակերպությունների համար ստեղծել դեպքերին արձագանքելու և համագործակցության դաշտ։
Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 3-5: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև ս․թ․ մայիսի 22-ը։
Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին մինչև մայիսի 25-ը: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ կացությունը հյուրանոցում, սնունդը և ուղևորափոխադրումը հոգում են կազմակերպիչները:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Սեդային՝ զանգահարելով 060377277, կամ գրել [email protected], [email protected] հասցեներին՝ կապվելով Սեդայի և Նատալիի հետ։