Մրցանակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում մեր ներդրման համար

22-10-2018

Փինք Արմենիան այսօր Կիևում պարգևատրվեց Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրերում ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրները բարձրաձայնելու, լուծման ուղիներ գտնելու և հանրույթի հզորացման համար։

Պարգևներ ստացան նաեւ «ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումի» անդամ կազմակերպությունները՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ները։