Նշում ենք հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի օրը
2005թ․ սկսած մայիսի 17-ին աշխարհում նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որի նպատակն է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունները, բռնությունները և ճնշումների մասին իրազեկումն ամբողջ աշխարհում։ Դրա համար իրականացվում են մի շարք միջոցառումներ, որպեսզի բարձրացվի ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը՝ հանրային միջոցառումներով, լրատվամիջոցների հետ շփման, պետական պաշտոնյաների հետ քննարկումների, քաղաքացիական հասարակության ներգրավվման և այլ միջոցներով։
Մայիսի 17-ն է ընտրվել նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարը, քանի որ 1990թ․ այդ օրն է հոմոսեքսուալությունը հանվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից։
2009թ․ օրվա անվանն ավելացվել է նաև տրանսֆոբիայի դեմ պայքարը, իսկ 2015թ․՝ բիֆոբիայի։ Այժմ օրվա ամբողջական անունն է՝ հոմոֆոբիայի, տրանսֆոնիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր։
Հայաստանում մայիսի 17-ը սկսել են նշել 2010թ․՝ Կասկադում գունավոր փուչիկներ բաց թողնելով (Ծիածան ֆլեշմոբ)։
Տարիների ընթացքում ընդլայնվել են միջոցառումները, սակայն այս տարի հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փինք Արմենիան հանրային միջոցառումներ չի անի, բայց առցանց հարթակում մայիսի 14-21-ը կհրապարակի մի շարք տեսանյութեր և հոդվածներ։