Նոր դրամաշնորհ ՀԿ-ների համար

14-04-2023

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Ակնկալվող յուրաքանչյուր ծրագրային առաջարկի բյուջեն պետք է կազմի 1-2մլն ՀՀ դրամ։ Ծրագրի տևողությունն առավելագույնը 2 ամիս է:

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ ներառյալ ԼԳԲՏԻ կազմակերպությունները:

Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի, խտրականության ու բռնության խնդիրներին և ներառեն ԼԳԲՏԻ հարցերի շուրջ հանրային հաղորդակցություն՝ ուղղված հասարակական դիրքորոշման ու վերաբերմունքի փոփոխությանը։

Դիմող կազմակերպությունների նախագծերը պետք է իրագործվեն IDAHOBIT-ի (Հոմոֆոբիայի տրանսֆոբիայի, բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա/շաբաթվա) և Հպարտության ամսվա շրջանակներում՝ նպաստելով ԼԳԲՏԻ հարցերի շուրջ զգայունության բարձրացմանը, ԼԳԲՏԻ անձանց ընդունմանը և հանրության շրջանում խտրական վերաբերմունքի փոփոխմանը։ Ծրագրային առաջարկի շրջանակներում պետք է իրականացվեն հաղորդակցության արշավներ ԼԳԲՏԻ և հարակից հարցերի շուրջ` հիմնված հետազոտությունների արդյունքների վրա։

Նախագծերի թիրախ խմբերը կարող են լինել հասարակության տարբեր շերտերը, մասնավորապես՝ երիտասարդները, ուսանողները, ինչպես նաև օգնող մասնագետները, ԼԳԲՏ անձանց ծնողները, մշակութային գործիչները, արվեստագետները և ԶԼՄ-ները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 23-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև մայիսի 5-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտն ու բյուջեն, և ծրագրի հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականների հետ միասին ուղարկել [email protected] հասցեով։

Ծրագրերի առաջարկները կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության վրա։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 377277 երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00 կամ գրել [email protected] հասցեով: