«Շրջահայաց լուսաբանում»․ դասընթաց լրագրողների համար

26-03-2019

Փինքը կազմակերպում է հերթական՝ «Շրջահայաց լուսաբանում» դասընթացը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Դասընթացի նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր ԼԳԲՏ անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Այն նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, խմբագիրների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս, ապրիլի 26-28-ը (մեկնումը նախատեսված է ապրիլի 26-ին ժամը 19:30):

«Շրջահայաց լուսաբանում» դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը՝ https://bit.ly/2ur81Un մինչև ապրիլի 14-ը։Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (հոդված, վիդեո, ռադիո, ֆոտո ևայլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեին (կոնտակտային անձ` Կարինե):