Որմնանկար Գլենդելի կենտրոնական գրադարանում և վարդագույն քարտեզը

03-06-2019

Լոս Անջելեսում արտիստ Սոֆիա Գասպարյանը ստեղծել է այս հրաշալի որմնանկարը Reflect Space-ում, որը Գլենդելի կենտրոնական գրադարանում գտնվող պատկերասրահ է:

«Ինձ հանձնարարվել էր ստեղծել հայոց պատմության թեմայով որմնանկար: Ես ընտրեցի աստվածուհի Անահիտի, հայ երեխաներին կոտորող օսմանյան ժանդարմերի, Հայոց ցեղասպանություն վերապրած որբի ավանդական տաղազով, խորհրդային հայ երեխաների և սփյուռքահայ դեռահասների պատկերները», – ասաց Սոֆիան:

«Ես որոշեցի նկարել 6.7 մետր լայնությամբ պատը կարմիր գույնի երեք երանգներով՝ դիզայնի համար, արյունահեղությունը պատկերելու համար, ինչպես նաև Հայաստանի քարտեզի համար ես ընտրեցի մի վարդագույն երանգ՝ ներկայացնելու մեր հայ քվիր մարդկանց, ովքեր պայքարում են իրենց մարդու իրավունքների համար հայրենիքում:

Ես ցնցված եմ ԼԳԲՏՔ մարդկանց նկատմամբ մշտապես կատարվող ոճրագործություններից, քանի որ Հայաստանում բացակայությում է քվիր կրթություն»:

Սոֆիան նվիրում է այս որմնանկարը` Փինք Արմենիա և Հավասարություն Հայաստան՝ Երևանում և Լոս Անջելեսում գործող քույր կազմակերպություններին:

Ես իմ զորակցությունն են հայտնում ձեզ և գիտեմ, որ կրթությունը հավասար իրավունքներ ստեղծելու միակ ճանապարհն է:
– Սոֆիա Գասպարյան

Մենք շնորհակալ ենք տաղանդավոր արտիստ Սոֆիային, նրա աջակցության, համերաշխության և ԼԳԲՏՔ մարդկանց խնդիրները սփյուռքում բարձրացնելու համար: