Ֆրանկոֆոն կազմակերպությունները բարձրացրել են ԼԳԲՏՔԻ հարցերը Հայաստանում

18-09-2018

Իշխանությունները պետք է զարգացնեն ԼԳԲՏՔԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս) իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներում, այսպիսի խորհուրդ է արվել Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների համաժողովի հայտարարությունում։

Սա Ֆրանկոֆոն ՀԿ-ների 11-րդ համաժողովն էր, և առաջին դեպքն էր, որ միջոցառման հայտարարությունում նշվել է ԼԳԲՏ հարցերը։

Հայտարարության ԼԳԲՏ անձանց վերաբերող հատվածը

Ամբողջ անդրադարձն այսպես է․ «Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներին և իշխանություններին համաժողովը հորդորում է համախմբել ԼԳԲՏՔԻ երիտասարնդերին և երկխոսության ապահով ու ներառական միջավայր ստեղծել, ինչպես նաև զարգացնել ԼԳԲՏՔԻ իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները»։

Համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-14, այն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, որը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Երևանում և կավարտվի հոկտեմբերի 12-ին։ Հայաստանը Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012թ․։

Այժմ կազմակերպության անդամ են 58 երկներ, ևս երեքը ասոցացված անդամ են ու կա 26 դիտորդ պետություն։

Հայտարարությունն ուղարկվել է բոլոր 84 երկրների իշխանություններին։

Համաժողովի նախագահ Մարի Ֆոլ Նըդայը ընթերցում է հայտարարությունը