Բի տեսանելիության օրը

27-09-2019

Բի տեսանելիության օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 23-ին՝ տոնելու և ճանաչելու բիսեքսուլների պատմությունը, բիսեքսուալ համայնքը և մշակույթը։ Այս տարի, ինչպես միշտ, մենք կրկին նշեցինք Բի տեսանելիության օրը՝ կազմակերպելով միջոցառում Փինքի գրասենյակում։

Մասնակիցները պատրաստեցին վեգան տորթ և զարդարեցին բիսեքսուալների դրոշի գույներով՝ օգտագործելով մրգեր։ Տորթը պատրաստելուց և վայելելուց հետո, մասնակիցները սկսեցին քննարկում բիսեքսուալության վերաբերյալ միֆերի և կարծրատիպերի վերաբերյալ, ինչպես նաև բիսեքսուալների խնդիրների և կյանքի հաճույքների մասին։

Բազմազանությունն ամենակարևոր բանն է մեր քվիր համայնքում և այս ծիածանի լայն սպեկտրում միֆերն ու կարծրատիպերը տեղ չունեն։