ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույց․ Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունները ԼԳԲՏ անձանց դեմ են
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նոյեմբերի 16-ին հրապարակել է ատելության հիմքով հանցագործությունների տարեկան զեկույցը։
2016թ․ Հայաստանում կատարված ատելության հիմքով հանցագործությունները բոլորը կապված են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ։
Դեպքերը գրանցել և հաղորդել են հասարակական կազմակերպությունները․ երկուսը հայկական՝ Փինք Արմենիան և Նոր սերունդը, մեկը՝ միջազգային՝ Տրանսգենդեր Եվրոպան։
Հայաստանը պետական մակարդակով ատելության հանցագործության տվյալներ ընդհանրապես չի ներկայացրել։
Հայաստանից ատելության հանցագործության 13 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը եղել է մարդկանց նկատմամբ ֆիզիկական հարձակումների տեսքով, իսկ 3-ը՝ սպառնալիքների։ Նախորդ տարի գրանցվել էր 9-ը դեպք, որոնցից 5-ն էր ֆիզիկական հարձակում, 4-ը սպառնալիք ու կրկին բոլոր դեպքեր սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով էին։
Այս զեկույցը հրապարակվում է ամեն տարի հանդուրժողականության միջազգային օրը՝ նոյեմբերի 16-ին։ Զեկույցի պատրաստմանը մասնակցել են 48 երկներից, որոնցից 16-ն է պետական պաշտոնական տվյալներ ներկայացրել։