ԼԳԲՏ անձանց ծնողների հետ դասընթաց է անցկացվել
30-05-2018
ԼԳԲՏ անձանց ծնողները հանդիպել են մայիսի 25-27-ն Աղվերանում՝ մասնակցելու սեռականության դասընթացին։
Բացի սեռականության մասին տեղեկության տրամադրումից, դասընթացը նպատակ ուներ զարգացնելու ծնողների հմտությունները նույնասեռական զավակների հետ հարաբերություններում, ինչպես նաև ծանոթանալու, շփվելու ու կիսելու փորձն այլ ծնողների հետ, որոնք նույնպես ունեն նույնասեռական զավակներ։
Դասընթացին մասնակցած ծնողները բոլորը մայրեր էին, բայց առաջարկ և պատրաստակամություն եղավ, որ հետագայում հայրերն անպայման ներգրավվեն այսպիսի հանդիպումներին։