Պատգամավորն առաջարկում մեկուսացնել ԼԳԲՏԻ մարդկանց
LGBTnews-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, որն իրավաբան է, դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև խորհրդարանի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ 2009-ին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Իր հարցազրույցում նա ասել է, որ խտրականություն չի կարող համարվել այն տարբերակված մոտեցումն, ինչն ունի արդարացի հիմնավորում: Սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ պայմանավորված տարբերակված մոտեցումը չի կարող համարվել խտրականություն, քանի որ խնդիրն, ասենք, կապված է սերնդի դաստիարակության հետ։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանը LGBTnews-ին տված հարցազրույցում ասել է․ «Գոյություն ունեն բնածին իրավունքներ և բստրածին իրավունքներ: Հիմա նույն ձևով ես կարող եմ ասել, որ մարդասպանը մեղավոր չէ, քանի որ իր ուղեղի մեջ մարդ սպանելու ցանկություն է առաջանում և պնդեմ, որ չի կարելի ոտնահարել նրա՝ մարդ սպանելու իրավունքը: Հիվանդ մարդը հիվանդ է։ Դու վիրուս ես, հասկանո՞ւմ ես։ Պատկերացրեք՝ վիրուսը մեր շուրջ պտտվում է, մենք ասում ենք՝ այս վիրուսին օտարացրե՛ք, որ ես չհիվանդանամ, և դուք ասում եք՝ վիրուսը նեղացավ, վիրուսի իրավունքները խախտեցիք: Դուք հասկացա՞ք, թե դուք ինչ եք ասում:»
Այնուհետև նա հավելել է, որ ԼԳԲՏԻ մարդկանց հարկավոր է մեկուսացնել և նրանք պետք է չունենան այն բոլոր իրավունքները, որ ունեն սովորական մարդիկ: