Պլանավորեցինք կազմակերպության այս տարվա աշխատանքները
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն յուրաքանչյուր տարվա սկզբին իրականացնում է կազմակերպության տարեկան աշխատանքների պլանավորում: Այն կազմակերպվում է Փինքի գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու և ռազմավարական պլանով կազմակերպության առջև դրված նպատակներն իրականացնելու ուղիներ գծելու համար:
2020թ. աշխատանքների տարեկան պլանավորումը տեղի ունեցավ հունվարի 9-ից 12-ը: Աշխատանքային հանդիպումը սկսվեց 2019թ. իրականացված աշխատանքների ամփոփումով: Քննարկվեցին կազմակերպության ձեռքբերումներն ու այն հարցերը, որոնց վրա ավելի մեծ ուշադրություն պետք է սևեռել:
Քառօրյա պլանավորման ընթացքում մատնանշվեցին կազմակերպության կողմից 2020 թվականին կատարվելիք գործողությունները՝ ըստ ռազմավարական ուղղությունների, որոնք իրականացվում են ԼԳԲՏ համայնքի հզորացման, իրավունքների պաշտպանության և հանրային կարծիքի ձևավորման համար: Զարկ տրվեց կազմակերպության նոր՝ 2021-2024 թթ. ռազմավարական պլանի մշակման աշխատանքներին:
ԼԳԲՏ համայնքի հետ անմիջականորեն գործունեություն ծավալող աշխատակիցները ներկայացրին համայնքի կարիքների գնահատման արդյունքները, ինչի հիման վրա պլանավորվեցին համայնքային զարգացման հետագա գործողությունները:
Առանձին քննարկվեց մարզային աշխատանքները և հետագա գործունեությունը, էական նշանակությունը մարզերում ինքնակազմակերպման և հզորացման ծրագրերում:
Եվս մեկ անգամ ամրապնդվեց կազմակերպության իրավունքահեն և մարդակենտրոն գործունեության կարևորությունը՝ բոլորի համար հավասար և ապահով միջավայր ստեղծելու նպատակին հասնելու գործում: