«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ IDAHOT-ին, որը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին։
«Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հեղինակային լուսանկարներ կամ ձեռքով նկարված նկարներ կամ համակարգչային գրաֆիկական պատկերներ, որտեղ արտացոլվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները, մարդկանց խաղաղ համակեցության թեմաները և հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարը:
Ցուցահանդեսին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ։
Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, տեղեկատվական նյութերի տպագրության համար՝ հեղինակային իրավունքների պահպանմամբ։
Նախատեսված են 3 մրցանակային տեղեր: Մեկը` կազմակերպության քվեարկությամբ, իսկ երկուսը` առցանց քվեարկությամբ: Ստացված բոլոր պատկերները կներբեռնվեն ֆեյսբուքում և ինստագրամում կազմակերպության էջերում, որտեղ 7 օր շարունակվող առցանց ցուցահանդեսի ընթացքում սոցիալական ցանցերի օգտատերերը հնարավորություն կունենան ընտրություն կատարել ներկայացված աշխատանքների միջև:
Ընտրված լավագույն հեղինակները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝
- 45․000 դրամ՝ կազմակերպության կողմից հավանության արժանացած աշխատանքի համար,
- 25.000 դրամ՝ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած աշխատանքի համար,
- 25․000 դրամ՝ ինստագրամում ամենաշատ հավանության արժանացած աշխատանքի համար։
(Եթե և՛ ինստագրամում, և՛ ֆեյսբուքում միևնույն հեղինակի աշխատանքը ամենաշատ լայքերը հավաքի, ապա 2-րդ մրցանակը կտրվի ինստագրամում 2-րդ ամենաշատ լայքեր հավաքած աշխատանքի հեղինակին)
Աշխատանքների համար սահմանված պահանջներն են`
- աշխատանքները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով (.jpg),
- աշխատանքները պետք է ունենան առնվազն 1200px ամենաերկար կողմում,
- աշխատանքները պետք է չլինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
- աշխատանքները պետք է չունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն,
- յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 աշխատանք, որոնք կարող են նաև կապված լինել որպես շարք։

Ինչպե՞ս դիմել։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը, իսկ աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին։ Նամակում պարտադիր նշել նաև աշխատանքների անվանումները և նկարագրություննները։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 11-ն է՝ մինչև ժամը 14:00-ն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091172018 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. փոստին (Դիանային):