Ուզում եմ դառնալ ՓԻՆՔ-ի կամավոր

12-03-2012

Հարգելի ընկերներ,

ուրախությամբ հայտնում ենք, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպությունը վերսկսում է կամավորների հետ աշխատանքը:

ՓԻՆՔ-ում կամավոր դառնալու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, լրացնել դիմում-հայտը, որը կարող եք գտնել այստեղ: Դիմում-հայտերի հիման վրա կկարողանանք աշխատանքային տարբեր ոլորտներում համակարգել կամավորական աշխատանքը` հիմնվելով կամավորի նախասիրութունների և հմտությունների վրա: Ուստի, խնդրում եմ, հայտը լրացրել ամենայն օբյեկտիվությամբ և պատասխանատվությամբ, հարցերին տալ համապարփակ պատասխաններ:

Լրացնելուն պես` հայտը ուղարկեք մեզ [email protected] էլ. փոստի հասցեով կամ բերեք մեր գրասենյակ` ք. Երևան, Նալբանդյան 41/1, բն. 1ա: Պատասխանատու անձ` Լուսինե:

Կազմակերպությունը նաև խրախուսում է սեփական նախաձեռնությունները: Դրանք կարող են աջակցություն ստանալ կազմակերպության կողմից իրագործման գործընթացում:

Մենք մեծ խանդավառությամբ ենք լցված և կցանկանանք աշխատել յուրաքանչյուրիդ հետ: Այդ իսկ պատճառով սպասում ենք ձեզ:

Հ.Գ. Երևանից դուրս ապրող այն անձիք, ովքեր նույնպես ցանկանում են կամավորական աշխատանք ծավալել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հետ, կարող են մեզ գրել իրենց ցանկության մասին: Նրանք նույնպես կներգրավվեն մեր աշխատանքի մեջ, ուղղակի անհրաժեշտ է համաձայնեցնել աշխատելաոճը: