Դրամաշնորհային մրցույթ
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։
Այն իրականացվում է Մոլդովայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանասական աջակցությամբ՝ «ԼԳԲՏ+ հավասարության Արևելյան Եվրոպայի կոալիցիայի» հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։
Սույն մրցույթի շրջանակում ընդունվում են ծրագրային առաջարկներ մինչև 4 ամիս տևողությամբ մինչև 2,100,000 ՀՀ դրամ ծրագրային բյուջեով։
Ծրագրերը կարող են իրականացվել 2024թ․ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Փոքր դրամաշնորհին կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ։ Դրամաշնորհին կարող են դիմել նաև նախաձեռնություններ, սակայն միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության հետ համատեղ ծրագրային առաջարկով։
Ծրագիրը պետք է իրականացվի ԼԳԲՏ+ անձանց, նրանց ծնողների, մասնագետների և այլ համախոհների համար։
Առաջարկները կարող են ուղղված լինել՝
- Շահառու խմբերի զորեղացմանը,
- ԼԳԲՏ+ հարցերի շուրջ հանրային կարծիքի փոփոխությանը,
- Շահառու խմբերի շրջանում մարտահրավերների և փորձառությունների դուրսբերմանը կյանքի տարբեր ոլորտներում (առողջապահություն, կրթություն, զբաղվածություն և այլն),
- Թիրախ խմբերի շրջանում սեռականության և մարդու իրավունքների վերաբերյալ կրթվածության բարձրացմանը։
Ծրագրերը կարող են ներառել՝
- Կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ կամ ծառայություններ,
- Հանրային արշավներ և իրազեկմանն ուղղված այլ գործողություններ,
- Փաստահավաք աշխատանքներ, հետազոտություններ և ուսումնասիրություններ,
- Եվ վերոնշյալ ուղղություններին հարող այլ գործողություններ։
Կարող են լինել նաև այլ ծրագրային առաջարկներ, որոնք առնչվում են սահմանված ծրագրային ուղղություններին։ Դրանք կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող ծրագրի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Ծրագրային առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին չեն դիտարկվի։
Դրամաշնորհային ծրագրերի դիտարկումը
Ծրագրային առաջարկներն ընտրող հանձնաժողովի կողմից կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ՝
- Թեմայի առաջնահերթությունը
- Առաջարկվող ծրագրի տրամաբանության
- Արդյունավետության հասկացման համար սահմանված մշտադիտարկման ու գնահատման մեխանիզմների
- Ներգրավված աշխատակիցների հաստիքների ու գործառույթների հստակությունը
- Ծրագիրն իրականացնող կազմակերպության նախկին փորձառությունը
- Մրցութային առաջարկում ներառված աշխատանքների իրականացման արժեքը
Դրամաշնորհային ծրագրերին դիմելու ընթացակարգը
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2024թ․ հունիսի 10-ը ներառյալ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև հունիսի 13-ը։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դրամաշնորհի հայտը և բյուջեն, ինչպես նաև կցել ծրագրային թիմի ինքնակենսագրականները։ Խնդրում ենք բյուջեն լրացնել ՀՀ դրամով և ներառել բոլոր ՀՀ հարկերը և պարտադիր վճարները։
Հայտադիմումի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով՝ վերնագրում նշելով «Ծրագրային հայտ»։
Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 60 377 277 համարով երկուշաբթիից ուրբաթ 10։00-19։00։