Հայաստանում տեղի է ունեցել ԼԳԲՏ ամենամյա ֆորումը
2016թ. Հուլիսի 22-24-ը Փինք Արմենիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ծիածան» ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ամենամյա ֆորումը:
Ֆորումի բացմանը հատվածներ ցուցադրվեցին Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց մասին պատմող «Լսիր ինձ: Չպատմված պատմություններ` ատելությունից անդին» ֆիլմից, որն էրկրաններին կբարձրանա 2016թ. սեպտեմբերի:
Բացման ժամանակ մասնակիցներին տրվեց նախորդ ֆորումի պատմության հիման վրա ստեղծված ծաղրաշարը:
Ֆորումի ժամանակ քննարկվել են ԼԳԲՏ համայնքին և շարժմանը առնչվող հարցեր, հետագա գործունեության ծրագրեր:
Քննարկումների ժամանակ մասնակիցներից շատերը նշեցին արտերկրում ապրող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և համախոհներին Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը ներգրավելու կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցել են 50 հոգի` ԼԳԲՏ համայնքից և նրանց համախոհներից: