Ի՞նչն օկ չէ զուգընկերոջս հետ հարաբերություններում

Հարաբերություններում կա բռնություն, եթե
- Վախենում եք խոսել զուգընկերոջ հետ ձեր զգացողություններից, քանի որ Ձեզ կարող են սպառնալ կամ նվաստացնել։
- Ձեր զուգընկերը սպառնում է Ձեզ և արհամարհում Ձեր գաղափարները և զգացողությունները կամ ծաղրում դրանք։
- Դուք վախենում եք անհամաձայնություն հայտնել, քանի որ Ձեզ դրա համար կարող են ծեծել․ անհամաձայնությունը հաճախ հանգեցնում է բռնության։
- Ձեր զուգընկերը ուշադրություն չի դարձնում ու չի կարևորում Ձեր կարիքներն ու ցանկությունները։
- Նա կարող է Ձեզ ստիպել անել բաներ, որոնք Ձեզ կարող են տհաճ լինել, վախեցնել կամ անցանկալի լինել
- Ձեր զուգընկերը մեղադրում է Ձեզ դավաճանության մեջ կամ թույլ չի տալիս խոսել այլ մարդկանց հետ․ նույնիսկ ընկերների։
- Ձեզ թույլ չեն տալիս ունենալ սեփական տարածքը կամ ժամանակը, Ձեր զուգընկերը դա համարում է սպառնալիք Ձեր հարաբերությունների համար։
- Հարաբերություններում կա բռնության պատտերն և այն ավելացող է՝ հուզական, սեռական, ֆիզիկական, տնտեսական և այլ։
Ազդանշանների շարքին են դասվում հետևյալները՝
- Ես կարծում եմ, որ կարող եմ նրա մեջ փոխել այն, ինչ ինձ դուր չի գալիս։
- Նա հաճախ ինձ ասում է, որ ես ինչ-որ բանում մեղավոր եմ, որ ոչինչ ճիշտ չեմ անում, հաճախ բարկանում է։
- Նա երբեք չի ասում, որ սիրում է ինձ, սակայն կարող է հանգիստ ասել այդ մասին մեր տնային կենդանուն։
- Ես փորձում եմ խոսեցնել իրեն, չեմ կարողանում կարդալ մտքերը։
- Ինձ չի կարելի ծիծաղել կամ արտահայտել զգացմունքներս, իսկ երբ դա անում եմ, ինձ ասում են, որ ես դա չեմ զգում։
- Ես նվաստացնում եմ ինքս ինձ և արհամարհում իմ կարիքները, որպեսզի բավարարեմ իրենը։
- Ես կարծում եմ, որ ալկոհոլի կամ այլ նյութերի օգտագործման հետ կապված նրա խնդիրներն այդքան էլ մեծ բան չեն, ոչ ոք իդեալական չէ։
- Նա չի սիրում սեքսով զբաղվել, ես կարծում եմ դա նորմալ է, քանի որ մեծամասամբ մենք լեզու ենք գտնում իրար հետ։
- Ես միշտ արդարացնում եմ իրեն և ստիպված եմ բացատրել ուրիշներին, թե ինչու է նա այս կամ այն կերպ վարվում, արդարանալ նրա փոխարեն։
- Ես ասում եմ, որ ցավում եմ ու ներողություն եմ խնդրում, սակայն դա չի բարելավում մեր հարաբերությունները։
Ազդանշանները ճանաչելու կանոններից մեկը «ոչ» ասելն է նրան, ինչ Դուք չեք ուզում և տեսնել զուգընկերոջ արձագանքը դրան։ Եթե Ձեր «ոչ»-ին ի պատասխան զուգընկերը փորձում է համոզել Ձեզ հակառակում, և եթե դա կրկնվում է տարբեր դեպքերում, տարբեր բաների հետ կապված, որ Դուք չեք ուզում, ապա սա անհանգստացնող ազդանշան է, որին պետք է ուշադրություն դարձնել հարաբերություններում։
Կարմիր դրոշակներից ամենադժվար ճանաչելին դեռևս այսպես կոչված «սիրային հարձակումն» է (love-bombing)։ Այն ենթադրում է ինտենսիվ կապվածության և երկրպագման շրջան, դրան հաջորդող արժեզրկման և նվաստացման շարունակական հատվածներով։ Որպես կանոն այս դեպքում զուգընկերներից մեկը մյուսի նկատմամբ արտահայտում է ուշադրության չափազանցված նշաններ՝ երբեմն նվերներով պատելով։ Դրան հաջորդում է շրջան, երբ նա ճնշում է զուգընկերոջը։ Երբեմն լինում է նաև հակառակը՝ նվաստացումից, արհամարհանքից սիրո չափազանցված արտահայտումներ և դրսևորումներ։
Եթե դուք եք նկատում բռնության դրսևորումներ ձեր հարաբերոթյուններում, ապա կարևոր է
- Ապահովել Ձեր ֆիզիկական անվտանգությունը, ճանաչել վտանգը։ Եթե բռնության որևէ նշան կա հարաբերություններում, ամենայն հավանականությամբ այն կրկնվելու է, աճելու է։
- Հիշել, որ Դուք մեղավոր չեք բռնության համար։ Բռնությունը այն կիրառողի պատասխանատվությունն է, Ձեր քայլերն ու գործողությունները չեն ընկած դրա հիմքում, անգամ եթե Ձեզ այդպես է ներկայացվում։
- Հասկանալ, որ բռնությունն ու ֆիզիկական բռնությունը երբեք չեն դադարում իրենք իրենցով։
- Կիսվել բռնության մասին ինչ-որ մեկի հետ, ում վստահում եք։
- Կարդալ հարաբերություններում բռնությունների վերաբերյալ, տեղեկացված լինել։
- Դիմել մասնագիտական աջակցության։ Հայաստանում կան զգայուն մասնագետներ, որոնք պատրաստ են պրոֆեսիոալ աջակցություն տրամադրել էթիկայի սկզբունքներին համաձայն։
- Հոգ տանել Ձեր մասին։ Բռնությունը բարդ է, էներգիատար, սպառող։ Օրական նույնիսկ 3 րոպե տրամադրելը մի բանի, որից հաճույք եք ստանում, կարող է անկյունաքարային նշանակություն ունենալ։
- Շրջապատել Ձեզ ադեկվատ մարդկանցով։ Նույնիսկ եթե նրանք այս պահին չեն կարող աջակցել Ձեզ, նրանք կարող են օգնել Ձեզ մտքում ունենալ այն, որ ոչ բոլոր մարդիկ են կիրառում բռնություն, որ բռնությունը նորմա չէ։
ԲՌՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է։
Թեժ գծեր
ԼԳԲՏ+ անձանց համար ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության դեպքում (Փինք իրավապաշտպան ՀԿ)՝ 033 522 533
Ընտանեկան բռնության դեպքում (Կանանց աջակցման կենտրոն ՀԿ)՝ 099 887 808
Սեռական բռնության դեպքում (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ)՝ 077 991 280
Ոստիկանություն՝ 1-02
Թեմայի մասին ավել կարող եք կարդալ «Զուգընկերային հարաբերությունների մարտահրավերները» տեղեկատվական գրքույկից։