Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը․ զեկույցների ներկայացում
15-05-2019
Մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ IDAHOT, որի կապակցության Փինքն իրականացնում է IDAHOT շաբաթ։ Միջոցառումների շրջանակում մայիսի 15-ին ներկայացնում ենք Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակված զեկույցները (ներկայացման առցանց հեռարձակումը տես ստորև)։
Միջոցառման ժամանակ կներկայացվեն 3 զեկույցներ՝
- «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» 2018թ․-ի տարեկան զեկույց,
- «Շուռնուխում բռնության արձագանքն ատելության խոսքի համատեքստում» իրավական վերլուծություն,
- «Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից ցուցաբերած ատելության խոսքը 2004-2018 թվականներին» զեկույց։
Զեկույցների էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինեն կայքում մայիսի 16-ին։