«Շարժման հզորացում կայուն զարգացման միջոցով» ծրագրի ամփոփիչ միջոցառումը

23-11-2026

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի՝ «Ամփոփենք միասին» խորագրով միջոցառումը՝ նվիրված 2021-2026 թվականներին իրականացված «Շարժման հզորացում կայուն զարգացման միջոցով» ծրագրի ամփոփմանը։

Միջոցառումը միավորեց ծրագրի գործընկերներին, ենթադրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչներին և այլ հրավիրված հյուրերի՝ միասին անդրադառնալու անցած տարիների աշխատանքին, գրանցված արդյունքներին և ձեռքբերումներին։

Միջոցառումը մեկնարկեց «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի գործունեությունը ներկայացնող տեսանյութով, որին հաջորդեցին կազմակերպության և Շվեդիայի դեսպանի ողջույնի խոսքերը։

Ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները

Միջոցառման ընթացքում «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, հիմնական ուղղություններն ու գրանցված արդյունքները՝ անդրադառնալով նաև ԼԳԲՏ+ շարժման կայուն զարգացման և գործընկերային համագործակցության կարևորությանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր ենթադրամաշնորհների տրամադրումը, որի միջոցով աջակցություն է ցուցաբերվել տարբեր կազմակերպությունների նախաձեռնություններին և աշխատանքին։

Ծրագրի շրջանակում իրենց իրականացրած աշխատանքներն ու փորձը ներկայացրին ենթադրամաշնորհառու գործընկերները:

Ներկայացումները հնարավորություն տվեցին անդրադառնալ ոչ միայն իրականացված նախաձեռնություններին, այլև դրանց ազդեցությանը, համագործակցության ընթացքում ձեռք բերված փորձին և հետագա աշխատանքի հնարավորություններին։

Շարունակական համագործակցության հեռանկարները

Միջոցառման ամփոփիչ հատվածում անդրադարձ կատարվեց ծրագրի արդյունքում ձևավորված համագործակցություններին, ձեռքբերումներին և հետագա հեռանկարներին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց դիտարկումներով, արձագանքներով և ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությամբ։

Հանդիպումն ավարտվեց ծրագրի արդյունքներն ամփոփող տեսանյութով, որին հաջորդեց հյուրասիրությունն ու ոչ պաշտոնական շփումը՝ հնարավորություն ստեղծելով մասնակիցների և գործընկերների միջև կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

«Շարժման հզորացում կայուն զարգացման միջոցով» հնգամյա ծրագիրը կարևոր ներդրում ունեցավ ԼԳԲՏ+ շարժման զարգացման, գործընկերային կապերի ամրապնդման և տարբեր կազմակերպությունների նախաձեռնություններին աջակցելու գործում։ Ծրագրի ավարտը միաժամանակ հնարավորություն դարձավ գնահատելու անցած ճանապարհը, արժևորելու համատեղ աշխատանքը և անդրադառնալու շարժման հետագա զարգացման հնարավորություններին։