Քննարկում ապահով տարածքների վերաբերյալ

22-10-2021

ԼԳԲՏ անձանց և աջակիցների հետ կազմակերպել էինք քննարկում ապահով տարածքների վերաբերյալ։ Նմանատիպ աշխատանքային հանդիպում ունենալու գաղափարը ծագել է այս տարի տեղի ունեցած վիրտուալ 6-րդ «Ծիածան» ֆորումը ամփոփելուց հետո։

Միջոցառման նպատակն էր վեր հանել և հասկանալ ԼԳԲՏ անձանց պատկերացումները ապահովության և ապահով տարածքների մասին, ինչպես նաև ընդգծել դրանց առկայության կարևորությունը։

Քննարկումը հագեցած էր հարց ու պատասխաններով, որին մասնակցում էին ինչպես ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անհատ ակտիվիստներ և կազմակերպությունների շահառուներ։ Քննարկվեցին այնպիսի հարցեր ինչպիսինն են՝  որոնք են ապահով տարածքները և ինչ չափորոշիչներով է որոշվում տարածքը ապահով է, թե ոչ։ Քննարկվեց թե ինչ խնդիրների են բախվում տարբեր տարածքներում ԼԳԲՏ անձինք և ինչպես են այդ տարածքներում արձագանքում խտրականության դեպքերին։ Մասնակիցները նաև կիսվեցին սեփական փորձով։

Միջոցառման վերջում հրավիրված ապահով տարածքների ներկայացուցիչները որպես ամփոփում ներկայացրեցին իրենց հետագա քայլերը՝ արձագանքելով քննարկման արդյունքում դուրս բերված խնդիրներին։