Դեկտեմբերի 5-ը՝ Կամավորների միջազգային օր

05-12-2021

Աշխարի մի շարք երկրներում դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման, կարճ՝ Կամավորների միջազգային օր։ Օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ։ Այս որոշմամբ ՄԱԿ-ը ցանկանում է նպաստել Հազարամյակի զարգացման նպատակներին՝ կամավորների ներդրած ջանքերի ու նրանց գործունեության ճանաչելիությանը հասնելու համար։

Փինքն իր գործունեության ամբողջ ընթացքում կարևորել է կամավորների հետ աշխատանքը և գրանցել է իր կամավորների օժանդակության բազմաթիվ հաջողված պատմություններ։ Մեր կամավորները տարատեսակ մասնագիտական հմտությունների տեր մարդիկ են, ովքեր կազմակերպության հիմնադրվելուց մինչև այսօր մեր կողքին են։ Նրանք, կիսվելով իրենց հմտություններով, օր օրի ավելի են զորեղացնում համայնքը, իսկ կազմակերպությունը, ունենալով նման կարևոր ռեսուրս, անընդհատ զարգանում է։

Փինքը շնորհավորում է իր կամավորներին օրվա կապակցությամբ և շնորրհակալություն հայտնում նրանց մշտական աջակցության համար։