Արձագանք տարածվող ապատեղեկատվությանը

23-06-2025

Հարգելի ԼԳԲՏ+ համայնք, համախորհներ և գործընկերներ,  

Կազմակերպությունը սովորաբար հանդես չի գալիս հանրային գրառումներով ԼԳԲՏ+ մարդկանց հետ տեղի ունեցող դեպքերի և տրամադրվող աջակցության ընթացքի հարցերով։ Մարդկանց լրացուցիչ թիրախավորման չենթարկելը, անվտանգության մասին մտածելը և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելը առաջնային է։ Սակայն հաշվի առնելով տարածվող տեղեկատվությանը, որ ոլորտային հասարակական կազմակերպությունները համապատասխան արձագանք չեն տալիս ԼԳԲՏ+ անձանց հետ տեղի ունեցող դեպքերին, ցանկանում ենք ամեն դեպքում հայտարարել, որ վերջերս տեղի ունեցած դեպքի հետ կապված կազմակերպությունը ընթացիկ կապի մեջ է տրանս անձի, ոլորտում աշխատող «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության և համապատասխան կառույցների հետ։ Հորդորում ենք զերծ մնալ չճշգրտված կամ թերի տեղեկատվության տարածումից՝ հատկապես այն պարագայում, երբ դա կարող է վնասել տվյալ անձի բարօրությանը։

Հետագայում, եթե նման դեպքեր արձանագրվեն, կարևոր է հանրային իրարանցում բարձրացնելու փոխարեն նախևառաջ կապ հաստատել մեր և ոլորտում ներգրավված այլ կազմակերպությունների հետ։ Սա թույլ կտա դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ, ստուգել և անհրաժեշտության դեպքում կազմակերպել արագ ու արդյունավետ արձագանք։