Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը՝ Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ
Աշխատաժամանակը՝ ըստ կողմերի համաձայնության
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը՝մարտի 9, 2026 թ․
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տեսանյութերի պատրաստման կամ սոցիալական մեդիայի մարքեթինգի ոլորտում:
- Տեսանյութերի մոնտաժային ծրագրերի գերազանց տիրապետում:
- Սոցիալական մեդիա գործիքների (Instagram, TikTok, Facebook, YouTube, LinkedIn և այլն) և դրանց բիզնես հարթակների կիրառման իմացություն ու աշխատանքի փորձ:
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
- Ստեղծարար մտածելակերպ, սցենարներ մշակելու և վիզուալ բովանդակություն ստեղծելու ունակություն:
- Թիմային աշխատանքի և ժամանակի սեղմ գրաֆիկում կողմնորոշվելու կարողություն:
- Կրթությունը լրագրության, մարքեթինգի կամ կինոարվեստի ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեսանյութերի (reels, shorts, հարցազրույցներ, կարճ հոլովակներ) պլանավորում, նկարահանում և մոնտաժ:
- Սոցիալական էջերի համար ամսական բովանդակության պլանի մշակում և իրականացում՝ շեշտը դնելով տեսանյութերի վրա։
- Կազմակերպության միջոցառումների նկարահանում:
- Ստեղծագործական գաղափարների առաջարկում՝ կազմակերպության տեսանելիությունը բարձրացնելու նպատակով:
- Աշխատակազմի հանդիպումներին մասնակցություն և կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:
- Կազմակերպության ռազմավարական պլանից և նպատակներից բխող մեդիա–աշխատանքների իրականացում:
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV), պորտֆոլիոն (նախկինում արված տեսանյութերի հղումները) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ»: Մոտիվացիոն նամակում պետք է հստակ նշվի, թե ինչու է դիմորդը ցանկանում աշխատել հենց Փինք ՀԿ-ում և ինչպես է պատկերացնում մարդու իրավունքների թեմայով վիզուալ կոնտենտի ստեղծումը:
Դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 28-ը։