Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը՝ Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ
Աշխատաժամանակը՝ ըստ կողմերի համաձայնության
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը՝մարտի 9, 2026 թ․ 

Պահանջվող որակավորումները և հմտությունները 

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տեսանյութերի պատրաստման կամ սոցիալական մեդիայի մարքեթինգի ոլորտում:
  • Տեսանյութերի մոնտաժային ծրագրերի գերազանց տիրապետում: 
  • Սոցիալական մեդիա գործիքների (Instagram, TikTok, Facebook, YouTube, LinkedIn և այլն) և դրանց բիզնես հարթակների կիրառման իմացություն ու աշխատանքի փորձ: 
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է: 
  • Ստեղծարար մտածելակերպ, սցենարներ մշակելու և վիզուալ բովանդակություն ստեղծելու ունակություն:
  • Թիմային աշխատանքի և ժամանակի սեղմ գրաֆիկում կողմնորոշվելու կարողություն:
  • Կրթությունը լրագրության, մարքեթինգի կամ կինոարվեստի ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: 

Աշխատանքի հիմնական նկարագիրը 

  • Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեսանյութերի (reels, shorts, հարցազրույցներ, կարճ հոլովակներ) պլանավորում, նկարահանում և մոնտաժ: 
  • Սոցիալական էջերի համար ամսական բովանդակության պլանի մշակում և իրականացում՝ շեշտը դնելով տեսանյութերի վրա։ 
  • Կազմակերպության միջոցառումների նկարահանում: 
  • Ստեղծագործական գաղափարների առաջարկում՝ կազմակերպության տեսանելիությունը բարձրացնելու նպատակով: 
  • Աշխատակազմի հանդիպումներին մասնակցություն և կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում: 
  • Կազմակերպության ռազմավարական պլանից և նպատակներից բխող մեդիա–աշխատանքների իրականացում:

Դիմելու կարգը և վերջնաժամկետը 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV), պորտֆոլիոն (նախկինում արված տեսանյութերի հղումները) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական մեդիայի և վիդեո բովանդակության մասնագետ»: Մոտիվացիոն նամակում պետք է հստակ նշվի, թե ինչու է դիմորդը ցանկանում աշխատել հենց Փինք ՀԿ-ում և ինչպես է պատկերացնում մարդու իրավունքների թեմայով վիզուալ կոնտենտի ստեղծումը:

Դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ փետրվարի 28-ը։