Ծրագրերի օգնական

Պաշտոն` Ծրագրերի օգնական
Կազմակերպություն` «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Աշխատաժամը` լրիվ դրույք
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2024 թ․
Աշխատանքի վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագիր

Ծրագրերի օգնականը պատասխանատու է ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ համապատասխան ծրագրով նախատեսված գործողությունների պլանի: Նա աջակցում է ծրագրերի համակարգողներին և ծրագրում ներգրավված թիմին: Ստորև նշված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող գործառույթները:

Աշխատանքային պարտականություններ

  • Հետևել աշխատանքային պլանի իրականացմանը,
  • Հետևել և իրականացնել ծրագրերի համակարգողների հանձնարարությունները,
  • Հետևել գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը,
  • Աջակցել և իրականացնել ծրագրերով նախատեսված միջոցառումները թիմակիցների հետ,
  • Աջակցել ծրագրային հաշվետվությունների կազմմանը,
  • Աշխատանքային հանդիպումների կազմակերպման և իրականացման աջակցություն,
  • Կազմակերպության գնումների քաղաքականության համապատասխան՝ իրականացնել սահմանված գործառույթները։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office, էլ․նամակագրություն վարելու հմտություն,
  • թիմային աշխատանքի հմտություն:

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Դիմելու կարգը

Պահանջներին համապատասխանող և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն  և մոտիվացիոն  նամակը  [email protected] էլ. փոստի հասցեին: Մոտիվացիոն նամակը հնարավորություն է տալիս ներկայացնել և հիմնավորել Ձեր հետաքրքրությունը աշխատանքի և կազմակերպության նկատմամբ, ինչպես նաև Ձեր համապատասխանությունը այդ պաշտոնին։ Այդ պատճառոց խնդրում ենք մանրամասնել Ձեր մասնագիտական գործունեության վերաբերյալ էական կետերը, փորձը և բացատրեք, թե ինչու եք լավագույն թեկնածուն այս պաշտոնի համար: Առանց մոտիվացիոն նամակի ուղարկված հայտերը չեն դիտարկվի։

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «ծրագրերի օգնական» անունը:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը`  օգոստոսի 25, 2024 թ․