Ծառայություն․ բովանդակություն մշակող
Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Ծառայություն` Բովանդակություն մշակող
Տևողությունը՝ 2 շաբաթ
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 2, 2024 թ․
Կազմակերպությունը փնտրում է բովանդակություն մշակող՝ արշավի շրջանակներում պատրաստվող տեքստեր գրելու համար։ Մանագետին նախապես կտրամադրվեն թեմաները և առկա հղումները, որոնց վերաբերյալ նա պետք է նյութեր հավաքի և պատրաստի հակիրճ նկարագրություններ։
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Հոդվածներ գրելու և խմբագրելու հմտություններ
- Նմանատիպ աշխատանքային փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն
- Հետազոտական և վերլուծական կարողություն
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Տեքստային նյութերի պատրաստում, խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում
- Տեքստերի բարձրորակ և էթիկական ճշգրտության ապահովում, տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական և ոճական ճշգրտության ստուգում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «բովանդակություն մշակող»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: