Կամավորություն Փինքում
Մենք փնտրում ենք ակտիվ, բանիմաց և ստեղծագործ մարդկանց՝ կամավոր աջակցելու մեր գործունեությանը։ Մեր կամավորները կարևոր դեր ունեն՝ հատկապես միջոցառումների կազմակերպման, նկարագրողական նյութեր գրելու, պաստառների պատրաստման և համայնքային աշխատանքին աջակցության ոլորտներում։ Որպես կամավոր՝ Դուք հնարավորություն կունենաք մասնակցել համայնքի համար նախատեսված տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը։ Բացի այդ, Դուք կարող եք ընդգրկվել նաև այլ ծրագրերում, ինչպիսիք են երիտասարդական փոխանակումները և ճամբարները։ Կամավորների հետ հանդիպումները տեղի կունենան ամիսը երկու անգամ՝ Փինքի գրասենյակում, որտեղ կկիսվենք գաղափարներով, միասին կծրագրենք համայնքային միջոցառումներ և կզարգացնենք թիմային համագործակցությունը։ Կարող եք կամավորել, եթե՝
- Դուք 18 և ավել տարեկան եք
- Գիտեք հայերեն՝ ինչպես խոսակցական, այնպես էլ գրավոր
- Հայաստանում եք գտնվելու առնվազն 6 ամիս
- Պատրաստ եք ակտիվ մասնակցություն ունենալ և ներկա լինել հանդիպումներին
Եթե այս ամենը Ձեզ է վերաբերում, ապա կարող եք լրացնել հայտը։