«Գործի´ր» ցուցահանդես-մրցույթ
Հրավիրում ենք ձեզ «Գործի՛ր» մրցույթ – ցուցահանդեսին` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին:
Ցուցահանդեսը տեղի կունենա Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ին: Այն կմեկնարկի ժամը 11:00-ից: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» կողմից պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին: Ցուցահանդեսի աշխատանքները ցուցադրված են Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, հասցե` Տերյան փ. 42/1:
«Գործի՛ր» մրցույթ – ցուցահանդեսը հանդիսանում է ստեղծագործական հարթակ, որը նպատակ ունի ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների հիմնախնդիրները վիզուալ մեթոդներով: Ներկայացված աշխատանքները այս կամ այն կերպ արծարծում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրը, ազդեցությունը մարդու իրավունքների և ամենօրյա կյանքի վրա:
Մենք համոզված ենք, որ արվեստը հզոր քաղաքական և սոցիալական միջավայր է, և հնարավորություն է ընձեռնում` ցույց տալու ճանապարհները, որով այն կարող է ազդեցություն ունենալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման ու կարևորման վրա:
Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների միջոցով, փոխելով մարդկանց պատկերացումները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերող մարդու իրավունքների հիմնախնդիրների շուրջ, ցուցահանդեսին աշխատանքներ ներկայացրած մասնակիցները հնարավորություն կունենան շահելու մրցանակ: Շնորհվելու են երկու մրցանակներ` հանդիսատեսի կողմից ամենաշատ հավանություն ստացած և ժյուրիի կողմից ընտրված աշխատանքներին:
Ժյուրիի կազմում են «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» կազմակերպություններից և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանից մեկական ներկայացուցիչ:
Մրցույթ – ցուցահանդեսի կազմակերպիչն է «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: