Փինքի ներկայացուցիչը մասնակցել է Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
Հուլիսի 8-18-ը Նյու Յորքում, ԱՄՆ տեղի է ունեցել Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում (ԲՄՔՖ) 2024-ը, որը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի կենտրոնական հարթակն է համաշխարհային մակարդակում հետևելու և դիտարկելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրացման և Կայուն զարգացման նպատակններին (ԿԶՆ-ներ) հասնելու ընթացքը։
Փինքի և ԼԳԲՏ+ հավասարության արևելյան եվրոպայի կոալիցիայի ներկայացուցիչը մասնակցեց ԲՄՔՖ-ին՝ նպատակ ունենալով ներգրավվելու ներկայացուցչությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներին և բարձրանելու իրազեկումը Հայաստանում և տարածաշրջանում առկա խնդիրների մասին, Հայաստանի Կամավոր ազգային զեկուցման ժամանակ (ԿԱԶ) հանդես գալու ուղերձով և մասնակցելու տարբեր առընթեր միջոցառումներին, որոնք ուղղված էին քննարկելու ոչ մեկին՝ ներառյալ ԼԳԲՏ+ անձանց, հետ չթողնելու սկզբունքով ԿԶՆ-ներին հասնելու առաջընթացը և մարտահրավերները։
ԲՄՔՖ-ի ընթացքում՝ 2024թ․ հուլիսի 11-ին, տեղի ունեցավ «ԿԶՆ-ների փոխհատում. աղքատության, պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, ներառական հասարակությունների և գլոբալ գործընկերությունների միջև կապերի վերաբերյալ ԼԳԲՏԻ հեռանկարները» խորագրով ԼԳԲՏԻ շահագրգիռ խմբի առընթեր միջոցառումը։ Փինքի և ԼԳԲՏ+ հավասարության արևելյան եվրոպայի կոալիցիայի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը մասնակցեց առընթեր միջոցառմանը որպես խոսնակ՝ նպատակ ունենալով ներկայացնել ԿԶՆ-ների դիտարկման ընթացքում որևէ մեկին հետ չթողնելու հայացքով փոխհատվող սկզբունքները աղքատության բոլոր ձևերի վերացման և պարենային անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխությանը հակազդելու և ներառական հասարակությունների ու գլոբալ գործընկերության ձեռքբերման համար, ինչպես նաև՝ այն խոչընդոտները, որոնց հանդիպում են ԼԳԲՏ+ մարդիկ տեղական և տարածաշրջանային մակարդակներում:
Որպես հիմնական խոսնակներից մեկը՝ Լիլիթ Ավետիսյանը մատնանշեց այն գործոնները, ինչպիսին են ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ բռնությունը և խտրականությունը, արդարադատության անմատչելիությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում հասանելիություն ունենալու կրթության ու զարգացման համար անհրաժեշտ առկա ռեսուրսներին և հնարավորություններին, այսպիսիով՝ տանելով ծայրահեղ աղքատության և ոչ ներառական հասարակությունների ձևավորմանը։ Նա անդրադարձավ նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում մտահոգիչ զարգացումներին, ինչպիսին են քաղաքացիական հասարակության տարածքները սահմանափակող և պատժող օրենսդրությունները, որոնք նշանակալի ազդեցություն են ունենում ԿԶՆ 16-ին հասնելու հարցում, որն ուղղված է ներառական հասարակությունների և գլոբալ գործընկերության ձևավորմանը։ Քաղաքացիական հասարակությունն կարևոր դեր է խաղում տեղական և տարածաշրջանային մակարդակում ԿԶՆ-ներին հասնելու հարցում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մեկին հետ չթողնելու սկզբունքին՝ ներառյալ առավել խոցելի բնակչությանը, ինչպիսիք են ԼԳԲՏ+ մարդիկ։ Նաև մատնանշվեց տարածաշրջանում առկա անդադար գլոբալ ճգնաժամերի, պատերազմների և կայուն կոնֆլիկտների նշանակալի ազդեցության մասին ԿԶՆ-ներին հասնելու հարցում՝ հատկապես դրանց ազդեցությանը առավել խոցելի բնակչության նկատամամբ, ինչպիսիք են ԼԳԲՏ+ մարդիկ։
2024թ․հուլիսի 11-ին տեղի ունեցավ «Հոգատարության համար քվիր ապագան» խորագրով ևս մեկ առնընթեր միջոցառում Նիդերլանդների թագավորության մշտական ներկայացուցչության գրասենյակի տարածքում, որը կազմակերպվել էր Սի-Օ-Սի Նիդերլանդների, ԻԼԳԱ Ասիայի, Պան Աֆրիկյան ԻԼԳԱ-ի և ԻԼԳԱ Վորլդ-ի կողմից։ Միջոցառումը մեկնարկեց ՌուՓոլի Դրեգ Ռեյսի հաղթող Էնվի Պերուի հատուկ ներկայացմամբ, որը նաև ավելի վաղ այդ օրը ներդրում ունեցավ պատմական իրողության կատարման մեջ՝ առաջին անգամ որպես դրեգ-քուին մուտք գործելով ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի շինություն։
Միջոցառումը շարունակվեց ԲՄՔՖ 2024-ի ընթացքում ԿԱԶ-ներ ներկայացնող երկներից ակտիվիստների անձնական պատմություններով, որոնք հիմնված էին նախօրոք ներկայացված մատնանշող զեկույցների վրա։ Փինքի ներկայացուցիչ Լիլիթ Ավետիսյանը կիսեց իր հուզիչ պատմությունը Նայ անունով Հայաստանից տրանս մարդու մասին, ով Հայաստանում առկա ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ կայուն բռնության ու խտրականության պատճառով մնացել է ծայրահեղ աղքատության մեջ և առանց արդարադատության հասանելիության։ Պատմությունը հիմնված էր կազմակերպության կողմից արձանագրված հարյուրավոր դեպքերի և իրադրության վրա՝ ներկայացված Հայաստանի Հանրապետության կողմից Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված մատնանշող զեկույցում։
Եվ վերջում, ԲՄՔՖ-ի ընթացքում Հայաստանը ներկայացրել էր իր երրորդ Կամավոր ազգային զեկուցման հաշվետվությունը 2024թ․-ի համար՝ Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրականացման առաջընթացի մասին։ Հաշվետությունը ներկայացվեց դիտարկման 2024թ․ հուլիսի 15-ին։ Բացի մինչ դիտարկումը մատնանշող զեկույցի պատրաստումից, Փինքի ներկայացուցիչը, հանդես գալով ԼԳԲՏԻ շահագրգիռ խմբի աջակցությամբ, դիտարկման ընթացքում կարողացավ հանդես գալ ուղերձով։ Ուղերձը ներկայացվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կոալիցիաների անունից, որոնք գործում են կանխելու գենդերային հիմքով բռնությունը և խտրականությունը։ Այն մատնանշում էր պետության ջանքերի և քաղաքական կամքի ուժեղացման կարևորությունը՝ կանխելու առավել խոցելի խմբերի և մարդկանց նկատմամբ խտրականությունը, կողմնակալ վերաբերմունքը և բռնությունը՝ ներառյալ ԼԳԲՏ+ մարդկանց, սեռական բռնության և գենդերային հիմքով այլ տեսակի բռնություն վերապրած մարդկանց, տարբեր փորձառությամբ և լուսանցքայնացված խմբերի կանանց համար՝ ապահովելու հասանելիություն կրթությանը, արդարադատությանը և առկա աջակցության ծառայություններին՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ընթացքում դուրս չթողնելու ոչ մի խմբի կամ համայնքի։