ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանին վերաբերվող տարեկան զեկույցը: Զեկույցում համապարփակ կերպով անդրադարձ է կատարվել նաև ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ Հայաստանում վերաբերմունքին և այդ մասին մտահոգություններ։
Զեկույցում անդրադարձ է կատարվել ոստիկանական բռնություններին և այն դեպքերին, երբ իրավապահները ձախողել եմ պատշաճ կերպով արդրադառնալ բազմաթիվ դեպքերի, երբ իրավախախտ անձինք բռնության կոչեր են արել և փորձել են արդարացնել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնությունները՝ կապված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ (ՍԿԳԻ)։
Նշվում է նաև, որ բազմաթիվ հարձակումներ են եղել տրանսգենդեր կանանց նկատմամբ, որոնցից ոչ մի դեպք չի դատապարտվել։ Դեպքերի թվում է տրանս կնոջ սպանությունը օգոստոսին, ում դատակահարել էին և այրել Երևանում գտնվող բնակարանը որտեղ նա բնակվում էր։ Բացի այդ զոհված տրանս կնոջ հիշատակին նվիրված մոմավառության միջոցառման ժամանակ մի խումբ անձինք ձվեր, շշեր և քարեր են նետել ներկաների վրա՝ չնայած մոտակայքում ներկա էին ոստիկաններ, ովքեր չեն միջամտել և պատշաճ կերպով չեն արձագանքել հարձակմանը ներկաների վրա։
Ապրիլ ամսին թմրամիջոցների օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելուն ուղղված գործողությունների շրջանակներում, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Պոլիգրաֆ կոչվող գիշերային ակումբում, որտեղ հաճախ էին հավաքվում ԼԳԲՏ+ անձինք։
Ըստ ակումբի սեփականատերերի, ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 40 անձանց՝ թե՛ աշխատակիցներ և թե՛ ակումբի հաճախորդներ, ծեծել և խուզարկել նրանցից մի քանիսին: Ակումբը սոցցանցերում հրապարակել է հատուկ օպերացիային վերաբերվող տեղում նկարահանված տեսանյութեր, որոնցում երևում է, որ մոտավորապես 20 ոստիկաններ ներխուժում են շենք և մարդկանց նետում հատակին՝ կիրառելով անհամաչափ ուժ, քանի որ ակումբում որտեղ պարում են երաժշտության տակ ոչ մեկ զինված չէր և վտանգ չէր ներկայացնում: Մի խումբ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության ապօրինի գործողությունները ակումբի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, մասնավորապես՝ նրանց խոշտանգումները, նվաստացնող վերաբերմունքը, ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, որը կիրառվել է։ Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը բաժիններ տեղափոխված անձանց չի ճանաչել որպես ֆիզիկական բռնության ենթարկված անձանց և չի կատարել դատաբժշկական փորձաքննություն՝ ֆիզիկական բռնության ապացույցներն արձանագրելու համար:
Ակումբի դեմ հարուցված թմրամիջոցների շրջանառության մասին գործը շարունակվում է տարեվերջի դրությամբ։ Զեկույցներ կային, որ ոստիկանությունը հետապնդել և ծաղրել է բերման ենթարկվածներին իրենց գենդերային ինքնության համար: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խուզարկության ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ խախտման փաստով քրեական գործ է հարուցվել, սակայն տարեվերջի դրությամբ պաշտոնյաները որևէ անձի մեղադրանք այդպես էլ չեն առաջադրել։ Սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականությունը հասարակության կողմից բացասաբար է ազդում անձանց կյանքի վրա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ աշխատանքային, բնակարանային, ընտանեկան հարաբերությունների, ինչպես նաև կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության վրա։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության ոչ մի օրենք դեռևս չի արգելում ՍԿԳԻ հիմքով պայմանավորված խտրականությունը պետական պաշտոնյանեի և մասնավոր անձանց կողմից։
Զեկույցն անդրադարձել է նաև գենդերի իրավական ճանաչմանը, նաև բժշկական և պետական մարմիններում ուղեցույցների կամ կանոնակարգերի բացակայությանը, ինչպես նաև այն դժվարություններին, որոնց բախվում են մարդիկ, երբ փորձում են փոխել իրենց սեռի նշումը նույնականացման փաստաթղթերում կամ երբ փորձում են սկսել սեռի փոփոխության գործընթացները։
Կոնվերսիոն թերապիաներն ու պրակտիկաները շարունակում են մեծ խնդիր մնալ ԼԳԲՏ+ անհատների համար։ Ամենատարածված կոնվերսոին պրակտիկան ֆիզիկական բռնությունն է՝ հաճախ ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև կրոնական ծեսերը և միջամտությունները, «ուղղիչ» բռնաբարությունները և հոգեբուժական միջամտությունները, որոնք ոչ գիտական հենք ունեն և հանդիսանում են մարդու տարբեր հիմնարար իրավունքների խախտումներ: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ հոգեբաններն ու բժշկական հարակից ոլորտների մասնագետները հրապարակայնորեն քարոզել են և ողջունել կոնվերսիոն պրակտիկայի կիրառումը, ողջունել են կոնվերսիոն պրակտիկաների և թերապիաների դեպքերի վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև հանրային կերպով այնպիսի դիրքորոշումներ են հայտնել մարդու ՍԿԳԻ վերաբերյալ որպես մասնագետներ, որոնք հակասում են միջազգայնորեն ընդունված և գիտահեն կանոնակարգերին։
Ընդհանուր առմամբ զեկույցում ընդգծվում է, որ պետությունը ձախողել է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։