This is my archive
Փինքը կազմակերպում է հերթական՝ «Շրջահայաց լուսաբանում» դասընթացը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Դասընթացի նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր ԼԳԲՏ անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք: Այն նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների,… Read More
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցավով արձանագրում ենք, որ այս անգամ եւս ԱԺ արտահերթ ընտրություններին ներկայացված քաղաքական միավորումներից մի քանիսն արդեն իսկ սկսել են ակտիվ շահարկել ԼԳԲՏ թեման՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։ Մենք ՝ Փինք Արմենիա կազմակերպության ներկայացուցիչներս, բազմիցս արձանագրել ենք, որ յուրքանչյուր քաղաքական իրադրության ֆոնին… Read More
Այս օրերին Հայաստանում պետք է տեղի ունենար «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը*», որը պլանավորվել էր դեռևս մեկ տարի առաջ։ Ֆորումի չեղարկման կապակցության Հյուման ռայթս հաուս Երևանը հրապարակել է հայտարարություն։ Նոյմեբերի 6-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այն… Read More
ՀՀԿառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին (Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած… Read More
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ: Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն… Read More
Հուլիսի 11-ին Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքել է Ֆեյսբուքի «Հանրային հարթակ Թումասյանի հետ» էջում արված հետևյալ գրառմանը. «Տարածեք և միացեք մեր նախաձեռնությանը. Կոչ համայն հայությանը. Միացեք և ազգովի կանգնեցնենք Հայաստանում գոմիկների օրինականացմանը», որի ներքևի հատվածում տեղադրված էր լուսանկար՝ «ՏԱՐԱԾԵԼ. Շտապ, Զեյնալյանը ցանկանում է օրինականացնել գոմիկներին Հայաստանում. Միացեք մեր պայքարին,… Read More
21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև: Մինչև 2015թ. Հայաստանի… Read More
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։
Մեկ ամսվա ընթացքում Երևանում տեղի է ունեցել ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով երկու աղմկահարույց հանցագործություն, որի արդյունքում տուժողները ստացել են մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 27-ին իր բնակարանում ծեծել էին տրանսգենդեր անձի, ապա այրվել էր վերջինիս տունը։ Արդյունքում տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և դեպքից միայն 4 օր անց գիտակցության եկել։
Ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևանի կենտրոնում՝ Կոնգրես հյուրանոցի մոտ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 15-ամյա տղայի՝ համարելով, որ նա նույնասեռական է։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ «Կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։
Երկու դեպքում էլ մեղադրվող անձինք Հայաստանից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։
Այս հանցագործությունները իրավապահ մարմինների անտարբերության, պետական պաշտոնյաների ատելության քարոզի և դատական համակարգի կամայական որոշումների հետևանքներն են, որի պատճառով ատելությամբ լցված Հայաստանի որոշ քաղաքացիներ կարծում են, թե լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և նրանց հետ ասոցացվող անձանց նկատմամբ վարքն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է, և կարող են վարվել այնպես, ինչպես իրենց երևակայությունն է թելադրում, ու մնալ առանց պատժի։
Ավելին, ոստիկանությանը բազմիցս ներկայացվել են դիմումներ սոցիալական մեդիայում ԼԳԲՏ անձանց սպանելու կոչերի ու ցանկությունների վերաբերյալ, նրանց հասցեին ուղղված սպառնալիքներն ու կատարված հանցագործությունների մասին վկայող գրառումներ։ Այդուհանդերձ, բոլոր ներկայացված դիմումները մնացել են առանց քննության՝ հանցակազմի բացակայության կամ տուժող չհայտնաբերելու պատճառաբանություններով։
Սոցիալական մեդիայի այդ գրառումներում երևում է ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործություններ կատարելու ցանկությունները, իսկ հանցագործություն կատարածներին հերոսացնում են, ինչն ապացույցն է այն բանի, որ ատելության քարոզը, պետության անգործությունը վտանգում են ԼԳԲՏ և նրանց հետ ասոցացվող քաղաքացիների կյանքը մեր երկրում։
Ուստի մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք՝
իրականացնել գործերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ առաջնորդվելով օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով եւ ապահովելու համար յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը,
մեղավորներին ենթարկել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով,
ներդնել եւ վարել պատշաճ վիճակագրություն՝ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ,
ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխարգելելու համար սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները,
հետամուտ լինել ատելություն եւ թշնամանք սերմանող խոսքի բացառմանը։
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
«Բեկում» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Երեւանի մամուլի ակումբ
Հյուման ռայթս հաուս Երեւան
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիա
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Քալրֆուլ Հաուս»սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Read More
Մենք, Փինք Արմենիայի անձնակազմը, կցանկանայինք խնդրել մեր աջակիցներին օգնել մեզ բացել անվտանգ համայնքային կենտրոններ Վանաձորում եւ Գյումրիում, Հայաստանի երկու խոշոր քաղաքներում: Կատարել հանգանակություն Փինք Արմենիան հիմնադրվել է 10 տարի առաջ և Հայաստանում ամենամեծ ԼԳԲՏ համայնքահեն կազմակերպությունն է: Փինք Արմենիան տրամադրում է անվտանգ… Read More