Կոնֆերանս կազմակերպելու մրցույթ
21-01-2025
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է կոնֆերանս տարածք տրամադրողի՝ կազմակերպելու երկօրյա միջոցառում՝ սույն թվականի հունիսի 20ին և 21-ին։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի ՝
- Տրամադրել երկու օրերի համար մեկ հանդիպումների սրահ (սրահում լինի պրոյեկտոր կամ էկրան, նոթատետր, ջուր, անհրաժեշտության դեպքում՝ բարձրախոս և խոսափող) 80 անձի համար, ևս երկու հանդիպումների սրահ (սրահում լինի պրոյեկտոր կամ էկրան, նոթատետր, ջուր, անհրաժեշտության դեպքում՝ բարձրախոս և խոսափող) 30 անձի համար: Պարտադիր պայման է, որ սրահները լինեն իրար մոտ, ցանկալի է նույն հարկում, ընդ որում՝ կարող ենք վարձակալել ամբողջ հարկը, եթե սրահների քանակը չի գերազանցում 5-ը։
- Երկու օրերին տրամադրել սուրճի ընդմիջում օրը երկու անգամ 70 անձի համար։
- Հունիսի 20-ին և 21-ին տրամադրել ճաշի ընդմիջում` 70 անձի համար։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ փետրվարի 17-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։ Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել կից ներկայացվող ձևաչափով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Կազմակերպության համար կարևոր են ծառայություն մատուցողների հակախտրական մոտեցումները։
Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։