Աշխատանքային հանդիպում կազմակերպելու մրցույթ
13-11-2024
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հյուրանոցային համալիր ծառայություններ տրամադրողի, որը կապահովի կազմակերպության աշխատանքային հանդիպումը 2025 թվականի Հունվարի 13-15-ն ընկած հատվածում (2 գիշեր, 3 օր)։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 20 չափահաս անձանց համար ՝
- Գիշերակաց՝ 2 օրվա համար, ամեն սենյակը 2 անձի համար,
- Սննդի ապահովում 20 անձի համար (նախաճաշ`2 անգամ, ճաշ` 3 անգամ, ընթրիք` 2 անգամ),
- Սուրճի ընդմիջում 20 անձի համար, օրը երկու անգամ,
- Հանդիպումների սրահ՝ մինչև 20 հոգու համար, որտեղ կլինեն պրոյեկտոր, էկրան, գրիչներ, նոթատետրեր, ջուր։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ․ դեկտեմբերի 5-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։
Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել այս ձևափափով։
Ընտրության չափանիշ
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Կազմակերպության համար կարևոր են ծառայություն մատուցողների հակախտրական մոտեցումները։
Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։