Նոթբուք համակարգիչների ձեռքբերման մրցույթ

11-04-2025

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է նոթբուք համակարգիչների ձեռքբերման մրցույթ:  

Կազմակերպությանն անհրաժեշտ են 5 նոթբուք համակարգիչներ, որոնք կունենան առնվազն 2020 թվականի արտադրության մշակիչ (պրոցեսոր), նվազագույնը 256ԳԲ SSD տեսակի տվյալների պահպանման հիշողության կրիչ, նվազագույնը 8ԳԲ օպերատիվ հիշողություն, պարտադիր՝ HDMI և USB մուտքերով, վեբ-տեսախցիկով, ոչ պակաս քան 15 դյույմ էկրանի չափով։  

Մրցույթը հայտարարվում է ապրիլի 10-ին։ Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև մայիսի 1-ը ներառյալ։ Հայտը պետք է ներառի հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը հայերեն լեզվով՝ ընկերության պրոֆիլ (ներկայացնել ընկերության կամ ԱՁ-ի ՀՎՀՀ-ն), տեխնիկական բնութագիր (մոդել, պարամետրեր), գնառաջարկ (արժեքը ՀՀ դրամով):  

Ընտրության չափանիշներն են՝ 

  •  կազմակերպության համար մատչելի գինը,  
  • առաջարկվող ապրանքի որակը,  
  • երաշխիքի առկայությունը և/կամ դրա տևողությունը։  

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեին մինչև մայիսի 1-ը։ Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։