Ճամփորդական ծառայությունների մատուցման մրցույթ (մայիս)
14-04-2025
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է ճամփորդական ծառայություններ մատուցող ընկերություն, որը կապահովի կազմակերպության կողմից կազմակերպվող ուղևորությունը։
Մրցույթին կարող են մասնակցել անհատ ձեռնարկատերեր և ընկերություններ։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 4 չափահաս անձանց համար՝
- Երկկողմանի ուղևորափոխադրում դեպի Մալմո, Շվեդիա։
- Ցանկալի է նաև ներառի՝ դիմավորում և ճանապարհում օդանավակայան (transfer)
Տոմսերը պետք է լինեն 2025թ․-ի մայիսի 31-ից մեկնում, վերադարձ Երևան՝ հունիսի 5։ Կարող են ունենալ ցանկացած քանակի կանգառներ։ Ընդունելի է նաև մատչելի տարբերակի դեպքում ամսաթվերի փոփոխություն՝ մեկ օր։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ․ մայիսի 5-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը՝ զբոսաշրջություն ոլորտում;
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Այլ պահանջներ
- Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
- Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
- Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։