Ճամփորդական ծառայությունների մատուցման մրցույթ (ապրիլ)
01-04-2025
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է ճամփորդական ծառայություններ մատուցող ընկերություն, որը կապահովի կազմակերպության կողմից կազմակերպվող ուղևորությունը։
Մրցույթին կարող են մասնակցել անհատ ձեռնարկատերեր և ընկերություններ։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 5 չափահաս անձանց համար՝
- Երկկողմանի ուղևորափոխադրում դեպի Երևան մի շարք երկրներից՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա։
- Հյուրանոցի համալիր ծառայություններ, որը ներառում է նախաճաշ;
- Ցանկալի է նաև ներառի՝ դիմավորում և ճանապարհում օդանավակայան (transfer)
Փաթեթի տևողությունը 4-5 օր և 3-4 գիշեր տևողությամբ՝ հունիսի 18-ից մինչև հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ․ ապրիլի 25-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը՝ զբոսաշրջություն ոլորտում;
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Այլ պահանջներ
- Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
- Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
- Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։